Չեն նպաստում

09/07/2006

Հուլիսի 2-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանն ու հակամարտող կողմերի զորքերի շփման գծում տիրող ընդհանուր իրավիճակին առնչվող հարցեր: Նրանք անդրադարձել են նաեւ ադրբեջանական կողմից շրջանառվող լուրերին, թե` ԼՂՀ կողմն իբր հրկիզում է շփման գծի մերձակայքում գտնվող բնակավայրերը: Ա. Ղուկասյանը նշել է, որ միջազգային ատյաններին հետեւողականորեն ապատեղեկացնելու նման փորձերն ամենեւին էլ չեն նպաստում կողմերի հասարակությունների միջեւ փոխվստահության հաստատմանը: