քաղաքականություն

Միջազգային համաժողով Ստամբուլում

30.06.2006

Այսօր Ստամբուլում բացվելու է Սեւծովյան տարածաշրջանի ժողովրդավարացմանը եւ անվտանգությանը նվիրված միջազգային համաժողով: «Կովկազպրես» գործակալության փոխանցմամբ` երկօրյա համաժողովը կազմակերպել են Մարշալի հիմնադրամը, ՆԱՏՕ-ի Քաղաքացիական դիվանագիտության դեպարտամենտը եւ այլ կազմակերպություններ: Համաժողովին ներկա են լինելու ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնը, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին եւ այլ պաշտոնյաներ:

կարդալ ավելին

Չի ընդունի

30.06.2006

«Սերբիան Կոսովոյի հարցի պարտադրված լուծում չի ընդունի»,- Լոնդոնում հայտարարել է Սերբիայի կառավարության ղեկավար Վոիսլավ Կոշտունիցան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի հետ հանդիպելուց հետո: «Պարտադրված որոշումը փոխզիջում չէ, եւ մենք դրան չենք ենթարկվի»,- ավելացրել է Կոշտունիցան: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, թե Թոնի Բլեերը պնդել է, որ Սերբիան ճանաչի Կոսովոյի անկախությունը:

կարդալ ավելին

Պուտինը կուսակցական կդառնա՞

30.06.2006

Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, կդառնա կուսակցական: Նրա կարծիքով` այն, որ նախագահը կուսակցության անդամ չէ, կոմունիզմի դեմ համառ պայքարի հետեւանք է: «Մենք զբաղված էինք ապակուսակցականացմամբ եւ չափն անցանք: Դա ուղղելի հարց է՝ պատմական մոտակա հեռանկարում»,- նշել է Սուրկովը: Վերջինս հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե …

կարդալ ավելին

Ամերիկյան շահ

28.06.2006

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նոր համանախագահ Մեթյու Բրայզայի ղարաբաղյան հարցի կարգավորման մասին բացահայտումները չեն բխում ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի շահերից: Այստեղ կա միայն ամերիկյան շահ՝ կապված տարածաշրջանի, էներգետիկ խնդիրների (եւ այլն) հետ: ԱՄՆ-ը խոստացել էր, որ մտադրություն ունի 2006թ. ընթացքում ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում որոշակի հստակեցումներ անել: Եվ, ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ը արագացնում է այդ …

կարդալ ավելին

Նամակ Կոնդիին

28.06.2006

Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն «Առկա» գործակալությանը տեղեկացրել է, որ ԱՄՆ 4 կոնգրեսական նամակ են հղել Կոնդոլիզա Ռայսին՝ կոչ անելով վերանայել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելու մասին որոշումը: Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչը, Ադամ Շիֆը, Ֆրենկ Պալոունը եւ Ջո Նոլենբերգը: Որոշ տեղեկությունների համաձայն, Էվանսին հետ են կանչում հայ համայնքի հետ հանդիպմանը «ցեղասպանություն» բառն …

կարդալ ավելին

Բացահայտվե՞լ է

28.06.2006

Երեւանի դատախազությունն արդեն բացահայտել է հունիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Բանկի կռուգ» կոչվող հատվածում կատարված դաժան սպանությունները: Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիների աչքերի առաջ հրազենային կրակոցների արդյունքում սպանվել էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, հանգուցյալ Վահան Զատիկյանի որդին` 26-ամյա Սեդրակ Զատիկյանը եւ պատահական մի անցորդ: Ս. Զատիկյանի հետ հաշվեհարդար է տեսել ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» հ/կ նախագահ Հակոբ …

կարդալ ավելին

ՀՀ-ն ԱՄՆ-ին պատերազմ է հայտարարելո՞ւ

28.06.2006

Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Մեթյու Բրայզայի հայտարարությունների հետ կապված երեկ սպառնացել է ԱՄՆ կառավարությանը: «Այսպես թե այնպես, եթե ապագայում ԶԼՄ-ներում ի հայտ գան նման անկեղծություններ, ապա հայկական կողմը կհրապարակի բոլոր փաստաթղթերը, որ քննարկվում են վերջին 7-8 տարիների բանակցային գործընթացում»,- ասել է նա: Անդրադառնալով այս հայտարարություններին՝ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հեգնեց. «Հայկական կողմը …

կարդալ ավելին

Քննարկման առարկա չէ

28.06.2006

Թուրքիայում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը երեկ Ստամբուլում հայտարարել է, որ թուրքերն իրականացրել են ցեղասպանություն, եւ դա քննարկման առարկա չէ: «Մեր ժողովրդի համար դա մի բան է, որը եղել է եւ պետք է ճանաչվի: Ցեղասպանության հարցը 90 տարի շարունակ ուսումնասիրվել է գիտնականների կողմից»,- ըստ «Դողան» գործակալության, ասել է Վեհափառ հայրապետը: Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, Գարեգին …

կարդալ ավելին

Անտառներն այրվո՞ւմ են

28.06.2006

«Եթե հայկական ուժերի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում առկա են բնակավայրերի հրկիզման դեպքեր, ապա խնդիրներ են առկա ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»,- երեկ Ստրասբուրգում ասուլիսի ժամանակ ասել է ԵԽ ԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե «ՀՀ կողմից օկուպացված տարածքներում այրվում են անտառները»: Ըստ Ռենե վան դեր Լինդենի, Ղարաբաղի հարցի …

կարդալ ավելին

Լսումներ Սենատում

28.06.2006

Վաղը՝ հունիսի 28-ին ԱՄՆ Սենատում նախատեսված են լսումներ Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու մասին: Ըստ ԱՄՆ Սենատի ինտերնետային կայքի, Ռ. Հոգլանդի նշանակման վերաբերյալ լսումները նախատեսված են տեղական ժամանակով ժամը 14:30-ին: Լսումների՝ Սենատի հրապարակած ցուցակում նշված է նաեւ այն լսումների մասին, որոնք չեղյալ են համարվել կամ հետաձգվել են, սակայն որեւէ կերպ չի նշվում` արդյո՞ք Ռիչարդ …

կարդալ ավելին

Մեկնել է արձակուրդ

28.06.2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հունիսի 26-ից մեկնել է կարճատեւ արձակուրդ: Նա իր մեկշաբաթյա արձակուրդը կօգտագործի Ֆրանսիայում առողջական կանխարգելիչ հերթական հետազոտություն անցնելու նպատակով: Արձակուրդից վերադառնալով՝ Ա. Մարգարյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան` մասնակցելու Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որը տեղի կունենա Աջարիայում: Իսկ հուլիսի 22-ին տեղի կունենա ՀՀԿ արտահերթ համագումարը, որտեղ, ըստ ՀՀԿ-ական …

կարդալ ավելին

Ազատվել է

28.06.2006

ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանը: Ազատման պատճառը, մեր աղբյուրների պնդմամբ, եղել են Ասատրյանի նկատմամբ նշանակված ծառայական քննության արդյունքում բացահայտված չարաշահումները: Նրա փոխարեն ՇՄ ոստիկանապետ է նշանակվել գնդապետ Արտյուշա Հարությունյանը:

կարդալ ավելին

Օսկանյանի պատասխանը Բրայզային

28.06.2006

ՀՀ իշխանությունները բավական ցավոտ են արձագանքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարություններին, որով նա առաջին անգամ հատվածաբար բացահայտել է ԼՂ հարցի կարգավորման սկզբունքները: ՀՀ ԱԳՆ երեկ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ, ըստ էության, բանակցությունների ընթացքում ի հայտ եկած անհամաձայնությունը չի վերաբերում հանրաքվեին, քանի որ այն նախագահների միջեւ համաձայնեցված է: «Տարաձայնությունները վերաբերում են …

կարդալ ավելին

Համանախագահները որոշել են ժամանա՞կ տալ նախագահներին

28.06.2006

Տպավորությունն այնպիսին է, որ Արեւմուտքն այս հարցում արդեն բացահայտ ճնշում է գործադրում հայկական կողմի վրա: Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բուխարեստյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանին փոխարինած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց: Այդ հարցազրույցում Մ. …

կարդալ ավելին

Օսկանյանը՝ Վրաստանում

28.06.2006

Հունիսի 27-28-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի աշխատանքային այցը Վրաստան: Այցի ընթացքում նախարարը հանդիպելու է Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլիի, ԱԳ նախարար Գ. Բեժուաշվիլիի, խորհրդարանի նախագահ Ն. Բուրջանաձեի հետ: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամում Օսկանյանը հանդես կգա տարածաշրջանային քաղաքականության խնդիրներին նվիրված ելույթով:

կարդալ ավելին

Վերջը մտցնելու են ցուցակ

28.06.2006

Հուլիսի 22-ին Հայաստանի հանրապետական կուսակցությունը պատրաստվում է արտահերթ համագումար անցկացնել: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, այդ համագումարի ժամանակ նախատեսվում է որոշակի փոփոխություններ կատարել կուսակցության կանոնադրության մեջ: Իսկ այդ փոփոխությունների համաձայն, որոշ պաշտոններ զբաղեցնող ՀՀԿ-ականներ կարող են դառնալ նաեւ խորհրդի անդամներ: Ակնհայտ է, որ այդպիսով ՀՀԿ խորհրդի անդամ կդառնա նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ …

կարդալ ավելին

Ուղղակի եւ անուղղակի ճնշումներ

28.06.2006

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նախորդ շաբաթ գաղտնազերծեց ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկվող հիմնական դրույթները: Եվ սա` այն դեպքում, երբ բանակցող կողմերը մշտապես գաղտնի էին պահում հակամարտության կարգավորման բանակցությունների բովանդակությունը: Պետք է նկատենք, որ Բրայզայի հայտարարությունների մեջ նոր բան չկար: Չնայած բանակցությունների գաղտնի լինելուն, քննարկման ներկայացված այս տարբերակի վերաբերյալ որոշակի ինֆորմացիոն արտահոսք նախկինում …

կարդալ ավելին

Անհեթեթ եւ վտանգավոր

28.06.2006

«Վրաստանում ինքնավարություններ կան, եւ նոր ինքնավարություններ չեն լինելու»,- ի պատասխան Ջավախքի հայկական կազմակերպությունների ինքնավարության վերաբերյալ հայտարարությունների, հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Ջավախքի հայկական կազմակերպությունները կարծիք են հայտնել, թե Ջավախքին պետք է ինքնավարություն շնորհվի, իսկ հայերենին տրվի պետական լեզվի կարգավիճակ: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն ասել է, որ «նման հայտարարություններն անհեթեթ են ու վտանգավոր եւ …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը ողջունել է

26.06.2006

ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ը ողջունում է Բաքու-Ջեյհան նավթատարին միանալու վերաբերյալ Ղազախստանի որոշումը: «Մենք շնորհավորում ենք Ղազախստանին եւ Ադրբեջանին, որոնք ստորագրել են համաձայնագիր, որը թույլ կտա ղազախական նավթը Կասպից ծովով տեղափոխել դեպի Բաքու-Ջեյհան նավթատարը»,- ասված է վերոնշյալ հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահներ Ալիեւն ու Նազարբաեւը հունիսի 16-ին Ալմա Աթայում համաձայնագիր են …

կարդալ ավելին

Խաղեր Գյումրիում

26.06.2006

Գյումրիի մեր աղբյուրների վկայությամբ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերջերս քաղաքապետարանի աշխատակիցների եւ իր մերձավոր շրջապատի մոտ հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՀԿ-ն Գյումրիում ամենաքիչ ձայները հավաքի: Միաժամանակ, նա քաղաքապետարանի աշխատակիցներին կարգադրել է ընտրությունների ժամանակ քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ իր թաղի` Սլաբոդկայի բնակիչներին` «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության օգտին: …

կարդալ ավելին