Մեկնել է արձակուրդ

28/06/2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հունիսի 26-ից մեկնել է կարճատեւ արձակուրդ: Նա իր մեկշաբաթյա արձակուրդը կօգտագործի Ֆրանսիայում առողջական կանխարգելիչ հերթական հետազոտություն անցնելու նպատակով: Արձակուրդից վերադառնալով՝ Ա. Մարգարյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան` մասնակցելու Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որը տեղի կունենա Աջարիայում: Իսկ հուլիսի 22-ին տեղի կունենա ՀՀԿ արտահերթ համագումարը, որտեղ, ըստ ՀՀԿ-ական մեր աղբյուրների, շատ լուրջ անակնկալներ են լինելու: