Նամակ Կոնդիին

28/06/2006

Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն «Առկա» գործակալությանը տեղեկացրել է, որ ԱՄՆ 4 կոնգրեսական նամակ են հղել Կոնդոլիզա Ռայսին՝ կոչ անելով վերանայել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելու մասին որոշումը: Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչը, Ադամ Շիֆը, Ֆրենկ Պալոունը եւ Ջո Նոլենբերգը: Որոշ տեղեկությունների համաձայն, Էվանսին հետ են կանչում հայ համայնքի հետ հանդիպմանը «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար: Նամակում նշելով, որ անորոշ է, թե ինչի համար են հետ կանչում դեսպանին, կոնգրեսականները նշել են, որ «եթե Էվանսին թույլատրվի շարունակել իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, ապա Թուրքիան կստանա հայերի Ցեղասպանությունը ճանաչելու հզոր ազդանշան, եւ դա կնպաստի այդ հարցում ԱՄՆ դիրքերի ամրապնդմանը»: