քաղաքականություն

Գնում է Թեհրան

18.06.2006

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, գալիք հուլիսին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան: Նախագահի նախատեսվող այցի մանրամասներն անցած ամիս Թեհրան կատարած այցի ընթացքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Ենթադրվում է, որ այցի ընթացքում կենտրոնական տեղ կզբաղեցնի հայ-իրանական էներգետիկ ծրագրերի քննարկումը:

կարդալ ավելին

Էլի հավաքվել են

18.06.2006

Երեկ նախագահական նստավայրում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի փոխանցմամբ, սա եղել է ընթացիկ աշխատանքային հանդիպում: Նրա խոսքերով` հանդիպմանը մասնակցել են ԱԺ-ում մեծամասնություն կազմող խումբ-խմբակցությունների ղեկավարները` ՀՀԿ-ից Անդրանիկ Մարգարյանն ու Տիգրան Թորոսյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյանը, ՄԱԿ-ից` Գուրգեն Արսենյանը, «Ժողպատգամավորից»` Կարեն Կարապետյանը: «Ամփոփվել են գարնանային նստաշրջանի արդյունքները …

կարդալ ավելին

Դեսանտ Սերգոն

18.06.2006

Տիգրան Կարապետիչի հավաստմամբ, ԿԳ նախկին նախարար, ՕԵԿ նախկին փոխնախագահ Սերգո Երիցյանը, ով նախօրեին նշանակվեց նախագահի խորհրդական, «վաղուցվանից դեսանտ» էր»: «Եթե չլիներ, էլ ինչի՞ էին վերցնում, ուրեմն` ինքն իր աշխատանքն արեց: Ինքն ամենասկզբից, երբ հիմնադրել էին այդ կուսակցությունը, այն ժամանակվանից այնտեղ էր: Ական էր»,- կարծում է ԺԿ ղեկավարը: Ի դեպ, Տ. Կարապետիչը երեկ հայտարարել է, որ …

կարդալ ավելին

Կոշտ, արագ, հասկանալի

18.06.2006

«Ռուսաստանի իրավապահ մարմինները պետք է կատարվածին արձագանքեն կոշտ՝ գործելով արագ, հստակ ու հասկանալի»,- Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ նկատի ունենալով Ռուսաստանում հայերի սպանության դեպքերը: Զրուցակիցները դատապարտել են վերջին ամիսներին Ռուսաստանում ազգայնական հիմքով տեղի ունեցած սպանությունները եւ նշել, որ նման դեպքերը չեն բխում …

կարդալ ավելին

Ախր ես ինչպե՞ս հայտարարություն անեմ

18.06.2006

Անդրադառնալով ՌԴ-ում վերջին շրջանում հաճախակի դարձած հայերի սպանություններին, Արտաշես Գեղամյանը հայտարարել է, որ իրենք չեն կարող դրա վերաբերյալ որեւէ հայտարարություն անել: Իսկ պատճառը, նրա խոսքերով, այն է, որ չունեն մի շարք հարցերի պատասխաններ: «Եթե հակադարձենք, իրենք էլ կասեն, թե` ինչպե՞ս կբացատրեք, որ վերջին 5 տարիների ընթացքում ձեր Մայր Հայաստանում 2396 հայեր ինքնասպանության փորձ են արել, …

կարդալ ավելին

Անկիրթն ուսյալ կդառնա՞

18.06.2006

ԱԺ վերջին երկու քառօրյաների ընթացքում պատգամավորների պահվածքից այնպիսի տպավորություն էր, որ գտնվում ես ոչ թե երկրի օրենսդիր մարմնում, այլ փողոցում, քանի որ միմյանց հասցեին հնչեցված ամենամեղմ որակումը «ոչխար, խոզարած, հիմար, ախոռապան» բառերն էին (ազգընտիրների մյուս գլուխգործոցները չենք տպագրում` զուտ ընթերցողի ականջները խնայելու համար): ԱԺ երեկվա ճեպազրույցների ժամանակ լրագրողները խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներից փորձում էին ճշտել, թե արդյոք …

կարդալ ավելին

Գեղամյանը լուծել է անլուծելին

18.06.2006

Պարզվում է, Արտաշես Գեղամյանը գտել է այն բոլոր հարցերի պատասխանը, որոնց վրա ժամանակին գլուխ են ջարդել Չեռնիշեւսկին ու Լենինը: «Ի՞նչ եք անելու ամռանը» հարցին «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը երեկ այսպես պատասխանեց. «Դեռեւս 19-րդ դարից Չեռնիշեւսկին իր՝ «Ի՞նչ անել» աշխատության մեջ չի գտել: Լենինը նույնպես չի գտել: Մենք գտել ենք, բայց դեռ հրապարակել չենք …

կարդալ ավելին

ՀԺԿ+ՕԵԿ

18.06.2006

«Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը երեկ հայտարարեց, որ իրենք մի շարք հարցերի շուրջ պատրաստ են համագործակցել վերջերս ընդդիմադիր դաշտում հայտնված ՕԵԿ-ի հետ: «ՕԵԿ-ի հետ կոնկրետ հարցերի շուրջ համագործակցությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ արդեն օրինակներ կան: Սակայն սերտ համագործակցության մասին խոսելը դեռ վաղաժամ է»,- ասաց Ս. Դեմիրճյանը: Նրա խոսքերով, ԱԺ-ում որոշ հարցերի շուրջ իրենք եւ …

կարդալ ավելին

Գեղամյանը թաղեց հեղափոխությունը

18.06.2006

Երեկ հայրենի խորհրդարանը գնաց «վաստակաշատ» հանգստի. այսպիսով ավարտվեց ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանը: Եվ երեկ ԱԺ-ում այս նստաշրջանի վերջին բրիֆինգներն էին, որին, սակայն, այդպես էլ չմասնակցեցին «Օրինաց երկիրը», ՄԱԿ-ը, «Ժողպատգամավորն» ու նորաստեղծ «Գործարար» խումբը: Վերջին շրջանում ամենակարեւոր իրադարձություններից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի փոփոխությունն էր, երբ Սթիվեն Մանի փոխարեն նշանակվեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական …

կարդալ ավելին

Կարապետիչն ուզում է դառնալ նախագահ

18.06.2006

Ամենաշատը, ինչից բողոքում են հայրենի ընդդիմության ներկայացուցիչները, թերեւս այն է, որ իրենք զրկված են հեռուստաեթերով այս կամ այն հարցի վերաբերյալ տեսակետ արտահայտելու հնարավորությունից, ու այդ պատճառով էլ հենց ասելիք են ունենում, հանրահավաք են հրավիրում` մարդկանց իրենց տեսակետներին այդկերպ հասու դարձնելու համար: Ոմանք էլ իրենց ասելիքը փորձում են հանրությանն ասել այս կամ այն ակումբին հյուր գնալով …

կարդալ ավելին

Հնարավորությունը կորցրի՞նք

16.06.2006

Այս օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն էլ ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող գործընթացներն են: Նախօրեին կրկին իրար են հանդիպել ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Անդրադառնալով այդ հանդիպմանը, Անդրանիկ Մարգարյանը նկատեց, որ այսօր կողմերը պետք է նոր քայլերի դիմեն: «Իմ կարծիքով, Բուխարեստից հետո նոր քայլերի անհրաժեշտություն կա, եւ դա տեղի է ունենում: Առաջինը Փարիզում …

կարդալ ավելին

Հակադարձ քայլերի սպառնալիք

16.06.2006

Անդրադառնալով ՌԴ-ում վերջերս այլազգիների, այդ թվում` հայերի հաճախակի դարձած սպանություններին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նկատեց, որ սա կոնկրետ հայերի դեմ սանձազերծված քաղաքականություն չէ: «Իհարկե, շատ վատ եմ գնահատում դա, բայց դա վերաբերում է ոչ միայն հայերին: Եթե այս գործընթացը շարունակվի, ապա բազմաթիվ ռուսներ ապրում են ԱՊՀ տարբեր երկրներում, եւ հնարավոր են հակադարձ քայլեր: Այնպես որ, …

կարդալ ավելին

Համակրում են, բայց քիչ

16.06.2006

Համեմատական հետազոտությունների ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքների համաձայն` Միխայիլ Սահակաշվիլին եւ Վլադիմիր Պուտինը վայելում են իրենց ժողովուրդների համակրանքը: «Կավկազպրեսի» փոխանցմամբ՝ Վրաստանում եւ Ռուսաստանում հազարական մարդ ընդգրկած հարցումը նպատակ ուներ պարզել ԱՊՀ 12 երկրների նախագահների նկատմամբ ռուսների եւ վրացիների վերաբերմունքը: Հարցված վրացիների 64%-ը համակրում է Միխայիլ Սահակաշվիլուն, 61%-ը՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, 49%-ը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, …

կարդալ ավելին

«Ճշմարտությունը ժամանակի դո՞ւստրն է»

16.06.2006

«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի նախագիծը լուրջ աժիոտաժ է ստեղծել Ազգային ժողովում: Կառավարությունը նորից խորհրդարանին է ներկայացրել այն նույն նախագիծը, որը պատգամավորները մերժել էին դեռ նախորդ քառօրյայի ժամանակ: Ընդ որում, նախագիծն ԱԺ էր բերվել առանց որեւէ փոփոխության: Եվ հատկապես այս հանգամանքն առաջացրել էր պատգամավորների դժգոհությունը: Դա նրանք որակեցին որպես անհարգալից վերաբերմունք ԱԺ-ի …

կարդալ ավելին

Սեր եւ համերաշխություն

16.06.2006

Երեկ ԱԺ-ի եւ ԿԲ-ի միջեւ քիչ էր մնում բավական լուրջ սկանդալ հասունանար: Պատգամավորները բավականին լարված էին ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի հայտարարությունների շուրջ: Բանն այն է, որ Վ. Դալլաքյանն իր ելույթում ասել էր, որ ԿԲ հավաքարարների աշխատավարձերն ավելի բարձր են, քան պատգամավորների աշխատավարձը: Դրան ի պատասխան, Տիգրան Սարգսյանը հակադարձել էր, թե պատրաստ է ցանկացող պատգամավորներին որպես …

կարդալ ավելին

«Պրոբլեմը լիդերների ամբիցիոզությունն է»

16.06.2006

Ընդդիմադիր որոշ ուժեր գտնում են, որ ՕԵԿ-ն ընդդիմություն դառնալուց առաջ պետք է «ապաշխարհի իշխանության մեջ եղած տարիներին գործած մեղքերի» համար, ոմանք էլ դա պարտադիր չեն համարում ու չեն բացառում այլեւս ընդդիմադիր ՕԵԿ-ի հետ համագործակցությունը: Սակայն կա ընդդիմության մի հատված, որի ներկայացուցիչները խիստ կասկածում են, որ ՕԵԿ-ի՝ ընդդիմություն դառնալն իրոք անկեղծ քաղաքական գործընթաց էր, եւ ոչ …

կարդալ ավելին

Ծիծաղաշարժ իրավիճակ Բուշի ու Ռայսի համար

16.06.2006

Այսօր արդեն Եվրոպայի ինտեգրմանը կողմնակից դարձած «Օրինաց երկիրը», այսինքն՝ Արթուր Բաղդասարյանը, 2001թ. վերջին՝ նախագահական ընտրություններից առաջ, ռուսական քաղաքականության կողմնակից էր: Նա այն բացառիկ ռուսամետներից էր, ով ԱԺ ներկայացրեց «Ռուսաց լեզուն երկրորդ պետական լեզու ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը (ի դեպ, այդ նախաձեռնության համահեղինակը «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էր, ով ներկայումս նորաստեղծ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեռեւս …

կարդալ ավելին

Արամ Կարապետյանը չգիտի՞ Ջավախքի տեղը

16.06.2006

Կարծիք կա, որ ռուսական կողմը պարզապես շահարկում է Ջավախքում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն ու արհեստականորեն, բողոքի տարբեր ակցիաներ հրահրելով, փորձում է «նեղել» Վրաստանին: Հիշեցնենք, որ վերջին շրջանում հայկական կողմից հաճախակի են դարձել Ջավախքին ինքնավարություն տալու անհրաժեշտության մասին հայտարարությունները: Վերջերս էլ «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը Երեւանում հանրահավաք էր կազմակերպել` «ի պաշտպանություն Ջավախքի բնակչության իրավունքների»: Երեկ …

կարդալ ավելին

Պետք է համալրել ֆորպոստի անձնակազմը

16.06.2006

Մի խումբ հայ մտավորականներ հունիսի 13-ին խիստ վրդովվել էին Ռուսաստանում հայերի նկատմամբ իրականացվող բռնությունների կապակցությամբ։ Դեռ լավ է, որ նախորդ օրը չէին վրդովվել, թե չէ անհարմար բան կստացվեր. հունիսի 12-ը Ռուսաստանի օրն էր եւ նշվում էր նաեւ Հայաստանում։ Ինչեւէ։ Հայ մտավորականները վրդովվել էին եւ որոշել, որ պետք է զանազան նամակներով եւ ուղերձներով ռուսներին համոզել, որ …

կարդալ ավելին

Ղազախստանը միանալու է մոտ օրերս

16.06.2006

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանումային նավթատարին Ղազախստանի միանալու մասին պաշտոնական համաձայնագիրը կստորագրվի հունիսի 13-ին, Ալմա Աթայում»,- Աստանայում ներդրումային վեհաժողովում հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Ղազախստանի նախագահը նշեց, որ համաձայնագիրը կստորագրվի՝ Ասիայում գործունեության եւ փոխադարձ վստահության վերաբերյալ վեհաժողովի ընթացքում, որը կընթանա Ալմա Աթայում: «Մենք բարձր ենք գնահատում այդ համաձայնագիրը, Ղազախստանի համար նավթափոխադրումները կարեւոր նշանակություն են ներկայացնում»: Հիմնական արտահանումային …

կարդալ ավելին