քաղաքականություն

«Թող հայերը չզիջեն, իսկ ադրբեջանցիները՝ չճնշեն»

07.06.2006

Հանդիպմանն, իհարկե, ներկա են եղել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի ղեկավարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դը Գուխտը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Սակայն, ավելի ուշ տեղի է ունեցել Ռ. Քոչարյան եւ Ի. Ալիեւ տետ-ա-տետ հանդիպումը: Քոչարյան-Ալիեւ դեմառդեմ հանդիպումից հետո նախագահները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին։ «Խնդրում եմ ինձ դժվար …

կարդալ ավելին

Վայելքն` ըստ Ներսիսյանի

07.06.2006

«Պաշտոնյան պետք է ապրի համեստ կյանքով: Պաշտոնյան պետք է վայելք տեսնի իր աշխատանքը, ոչ թե դղյակներն ու մերսեդեսները: Պետական պաշտոնյան պետք է լինի համեստ, ստոիկ,- երկուշաբթի օրն ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը՝ ավելացնելով,- մեր հասարակության մեջ օրինակելի են դիտվում ոչ թե ազնիվ պաշտոնյաներն, այլ հարստացած ու հղփացածները, որոնց համար …

կարդալ ավելին

Սերգոյի ճակատագիրը

07.06.2006

ՀՀ կրթության ու գիտության նախկին նախարար, ՕԵԿ նախկին փոխնախագահ Սերգո Երիցյանին աշխատանքից ազատելուց հետո խոստացել էին նշանակել ՀՀ նախագահի խորհրդական: Ու թեեւ Երիցյանի պաշտոնանկությունից արդեն 20 օր է անցել, սակայն խոստացված պաշտոնը նրան չեն տվել: Ի պատասխան «Ինչո՞ւ քցեցիք Սերգո Երիցյանին» հարցին` երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Ո՞վ է ասում` քցեցինք: …

կարդալ ավելին

Էլի ասեցին՝ ապակառուցողական

07.06.2006

Մեջբերելով Ռոբերտ Քոչարյանի Բուխարեստ մեկնելուց առաջ արած հայտարարությունը, թե ինքը համեստ սպասելիքներով է մեկնում բանակցությունների, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե դա վկայում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: «Տարօրինակ է, որ Քոչարյանը նման հայտարարություններ է անում Բուխարեստում նախագահների հանդիպման նախօրեին: Մի …

կարդալ ավելին

Սպարտակի հարցը կքննարկեն Բյուրոյում

04.06.2006

Երեկ Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Ոստանիկ Մարուխյանը, որը միակ թեկնածուն էր: Առաջիկայում պարոն Մարուխյանը վայր կդնի իր մանդատը: Ամենայն հավանականությամբ, ՀՅԴ համամասնական ցուցակով հաջորդը պատգամավոր է դառնալու «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանը: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքերով, իրենք այդ հարցին կպատասխանեն Բյուրոյում քննարկելուց …

կարդալ ավելին

Չեն վախենում

04.06.2006

Այս օրերին բավական լուրջ վեճ է հասունանում ՀՅԴ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջեւ: Անդրադառնալով «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության ստեղծմանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել էր. «Վայ էն պետությանն ու պետականությանը, ուր դատախազը կուսակցություն է ստեղծում»: Երեկ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե մտահոգություն չունե՞ն, որ գլխավոր դատախազը կվերհանի «Դրո» եւ «Վահան Հովհաննիսյան+30» քրգործերը: …

կարդալ ավելին

Ակցիա՝ ընդդեմ սքինհեդների

04.06.2006

Հունիսի 5-ին, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան առջեւ բողոքի ցույց է կազմակերպվելու՝ ընդդեմ այն անկարգությունների եւ հանցագործությունների, որոնք այսօր տեղի են ունենում Ռուսաստանում՝ հայ ժողովրդի դեմ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նման ակցիա ցանկացել էր նախաձեռնել դեռեւս Վիգեն Աբրահամյանցի ապանությունից հետո, սակայն դա նրան չէր հաջողվել: Այդ առիթով նա նույնիսկ Երեւանում դժգոհել էր՝ ասելով, …

կարդալ ավելին

Դեմ առ դեմ

04.06.2006

Հունիսի 4-ին Ռոբերտ Քոչարյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռումինիա եւ կմասնակցի Երկխոսության եւ գործընկերության Սեւծովյան գագաթաժողովի աշխատանքներին: Ռումինիայում կկայանա նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ակնկալվում է, որ հանդիպումը կսկսվի երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դը Գուխտի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի …

կարդալ ավելին

Գալուստը` դաշնակցակա՞ն

04.06.2006

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ ԱԺ դահլիճ մտավ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ միասին: «Ախպեր, էլի կուսակցությունդ ես փոխո՞ւմ»,- Գ. Սահակյանին հարցրեց ՀՀԿ անդամ պատգամավորներից մեկը: «Բյուրոյի անդամի թեկնածություն եմ ուզում առաջադրել»,- պատասխանեց նա: Իսկ դաշնակցականներից մեկն էլ կատակեց. «Բա չգիտեի՞ր, որ նա չբացահայտված դաշնակցական է»:

կարդալ ավելին

Ամեն ինչ արվեց ըստ սցենարի

04.06.2006

Երեկ ԱԺ-ը վավերացնում էր Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ` Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների վերաբերյալ որոշումները, որոնք թափուր էին մնացել «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած հրաժարականներից հետո: Գրեթե մեկ շաբաթ է, ինչ այս խնդիրը, չհաշված Տիգրան Թորոսյանին ԱԺ նախագահ ընտրելը, դարձել էր իշխանության վերնախավի ամենալուրջ քննարկման թեման: …

կարդալ ավելին

Հետ եկեք Հայաստան

04.06.2006

Իսկ «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ Կարապետ Ռուբինյանի հավաստմամբ, այդ գործողությունները ռուսական մեծապետական շովինիզմի եւ ֆաշիստական քարոզչության հետեւանք են: «Թիրախը միայն հայերը չեն, այլ պարզապես օտարազգիները,- ասել է Կարապետ Ռուբինյանը՝ նկատելով,- կա մի նրբերանգ, որը զարմանք է հարուցում՝ ինչո՞ւ է ռուսական մեծապետականությունը զոհ ընտրել հատկապես հետխորհրդային տարածքի երկրների քաղաքացիներին»: «Ռուսաստանը դեռ դեգերումների մեջ է. ի՞նչ է …

կարդալ ավելին

Պետք է ստեղծել «մաքուր» կառավարություն

04.06.2006

Մայիսի 31-ին «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը USAID-ի «Մասնավոր մրցունակ հատված Հայաստանում» ծրագրի աջակցությամբ «օն-լայն» ռեժիմով տեսաժողով անցկացրեց կառավարման ոլորտի աշխարհահռչակ գիտնական, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի հետ: Նա մշակել է «Մրցունակության միկրոտնտեսագիտության» համալսարանական դասընթացը, որը բացի Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցից, դասավանդվում է նաեւ աշխարհի ավելի քան 50 համալսարաններում: «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի նախագահ Մանուկ …

կարդալ ավելին

Մեծամասնություն ենք

04.06.2006

Իշխող կոալիցիան իր նոր կազմով խորհրդարանում այնուամենայնիվ փոքրամասնություն է: ՀՀԿ-ՀՅԴ-ՄԱԿ պատգամավորական խմբակցությունները միասին ԱԺ-ում ունեն 56 պատգամավոր, մինչդեռ ԱԺ մեծամասնության համար անհրաժեշտ է ունենալ 66-ը: Երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե իրեն չի՞ մտահոգում այս փաստը: «Դուք գլխաքանակային նկատի ունեք: Բայց եթե խորհրդարանը քվեարկում է, եւ այդ ժամանակ ակնհայտ է մեծամասնության առկայությունը, նշանակում է, …

կարդալ ավելին

Ոստիկաններն ու կեղծ ցուցակները

04.06.2006

Այն բանից հետո, երբ ընտրացուցակների պատասխանատվությունը դրվեց ոստիկանության վրա, հայրենի իրավապահները սկսեցին նոր թափով կատարելագործել ընտրակեղծիքների մեխանիզմները: Նախորդ կիրակի օրը Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Արդյունքում գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական Մհեր Բուլոյանը: Մեր աղբյուրների պատմելով, Մհեր Բուլոյանի ընտրվելուն մեծապես օգնել են ոստիկանները: Բանն այն է, որ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Ոստիկանության …

կարդալ ավելին

Ո՞ւմ համար են ղողանջում զանգերը

04.06.2006

Հայ Առաքելական եկեղեցին բավական օպերատիվ արձագանքեց «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմին եւ «Եվրատեսիլում» առաջին տեղը գրաված ֆիննական «Lordi» խմբի կատարմանը՝ համարելով, որ արվեստի սույն գործերը հակաքրիստոնեական արմատներ եւ նպատակներ ունեն: Մինչդեռ, նույն այդ ֆիլմի գովազդի եւ «Lordi»-ի հաղթանակի օրերին Հայաստանում եւս տեղի էին ունենում բնավ ոչ աստվածահաճո իրադարձություններ. մասնավորապես, ի տես բոլորիս, խորհրդարանում ծավալված հայտնի դեպքերի …

կարդալ ավելին

Կլոր սեղանը սքինհեդին ի՞նչ անի

03.06.2006

Մայիսի 31-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Մոսկվայում մամուլի ասուլիս է հրավիրել Մոսկվայում հայերի դեմ կատարված դաժան դեպքերի առիթով: Մայիս ամսվա ընթացքում Մոսկվայում սպանվում է արդեն երկրորդ հայը: Կարծիք կա, որ իրականում միայն այս երկու դեպքերի մասին է խոսվում, սակայն մյուսների մասին չեն հրապարակում: Ա. Աբրահամյանի կարծիքով` այս երեւույթը ոչ թե հայ հանրության, այլ …

կարդալ ավելին

Պետության երկրորդ դեմքը

03.06.2006

Այսօր քաղաքական համաձայնության արդյունքում Ազգային ժողովի նախագահ կընտրվի Տիգրան Թորոսյանը։ Այդպիսով, հանրապետության երկրորդ եւ երրորդ պաշտոնյաներն (ԱԺ նախագահն ու վարչապետը) կլինեն նույն կուսակցությունից։ Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե իշխանությունների ներսում ուժերի հարաբերակցությունը փոխվել է։ Կամ` գրեթե չի նշանակում։ Այսպես թե այնպես, Հայաստանում իշխանությունը խիստ կենտրոնացված է քաղաքական մի ուժի ձեռքում, եւ այդ ուժը կուսակցություն …

կարդալ ավելին

Ընդդիմադիր գործարար է՞լ կա

03.06.2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն օրեր առաջ հայտարարել էին, թե բիզնեսը միշտ էլ լինում է իշխանության կողքին, եւ գործարարին միշտ դժվար է լինել ընդդիմադիր դաշտում: Սակայն «Սիլ կոնցեռնի» պատվավոր նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը երեկ հերքեց այդ կարծիքը: «Իսագուլյանը չգիտեմ` ինչ է ասում, եւ վարչապետն էլ չգիտեմ` ինչ է ասում, բայց …

կարդալ ավելին

Արսենյանի բարձր հովանու ներքո

03.06.2006

«Ո՞նց համարձակվեցիք լինել մի ոլորտի նախարար, որն այսքան վարկաբեկվել է» հարցին ի պատասխան` մշակույթի նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Ոլորտն ինձ համար նոր չէ: Հիմնվել եմ այն կուսակցության սկզբունքների վրա, որն ինձ առաջադրել է: Իրենց վերաբերմունքն առ մշակույթն ինձ շատ հոգեհարազատ է եղել երկար տարիների ընթացքում»: Իսկ ո՞րն է այդ կուսակցության` ՄԱԿ-ի մշակութային սկզբունքը, որն …

կարդալ ավելին

Մի թեթեւ դատապարտում են

03.06.2006

Ռուսաստանի Դաշնությունում հայերի նկատմամբ իրականացվող բռնությունները գնալով պարբերական բնույթ են կրում: Ինչպես հայտնի է, մայիսի 25-ին ժամը 22:30-ի սահմաններում Մոսկվայի Կլյազմա կայարանում երկու անհայտներ հարձակվել են 19-ամյա Արթուր Սարդարյանի վրա եւ սպանել նրան: Ընդ որում, այդ սպանությունն իրականացրել են առանձնակի դաժանությամբ. նրանք դանակով հարվածելով վզին՝ կտրել են քներակը: Հարվածը մահացու է եղել, սակայն դրանից հետո …

կարդալ ավելին