Արսենյանի բարձր հովանու ներքո

03/06/2006

«Ո՞նց համարձակվեցիք լինել մի ոլորտի նախարար, որն այսքան վարկաբեկվել է» հարցին ի պատասխան` մշակույթի նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Ոլորտն ինձ համար նոր չէ: Հիմնվել եմ այն կուսակցության սկզբունքների վրա, որն ինձ առաջադրել է: Իրենց վերաբերմունքն առ մշակույթն ինձ շատ հոգեհարազատ է եղել երկար տարիների ընթացքում»: Իսկ ո՞րն է այդ կուսակցության` ՄԱԿ-ի մշակութային սկզբունքը, որն ինքն այդքան հավանել է. այս հարցին նա պատասխանեց. «Կոնկրետ Գուրգեն Արսենյանը երկար տարիներ միշտ հովանավորել է մշակութային ծրագրերը, խոշոր ծրագրեր, որոնք միշտ չի հասկացվում, որ պետք է իրականացվեն: Դա է երեւի պատճառը, որ եկանք համաձայնության»: