Դեմ առ դեմ

04/06/2006

Հունիսի 4-ին Ռոբերտ Քոչարյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռումինիա եւ կմասնակցի Երկխոսության եւ գործընկերության Սեւծովյան գագաթաժողովի աշխատանքներին: Ռումինիայում կկայանա նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ակնկալվում է, որ հանդիպումը կսկսվի երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դը Գուխտի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ երկու ղեկավարները զրույցը կշարունակեն դեմ առ դեմ: