Հունիս 7-ին Մամուլի համաշխարհային 59-րդ կոնգրեսի եւ Խմբագիրների համաշխարհային 13-րդ ֆորումի մի խումբ մասնակիցներ ԽՍՀՄ էքսնախագահ Միխայիլ Գորբաչովի հետ հրավիրված էին ճաշի: Համաշխարհային մամուլի ղեկավարների հետ Գորբաչովի քննարկման հիմնական թեման դարձյալ վերակառուցումն էր: Մ. Գորբաչովը փորձում էր բացատրել, որ իր խնդիրը ոչ թե Խորհրդային Միության փլուզումն էր, այլ՝ ռեֆորմների միջոցով երկրի վերակառուցումը: Նա, ի տարբերություն …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրների վկայությամբ, օրերս ԱԺ փոխոսնակ Վահան Հովհաննիսյանի ազգականներից մեկը (ըստ որոշ տեղեկությունների` նրա որդին) վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Բարեբախտաբար, արդյունքում այդ անձնավորությունը ծանր մարմնական վնասվածքներ չի ստացել: ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ճանապարհատրանսպորտային պատահար եղել է, սակայն այն լուրջ հետեւանք չի ունեցել: Այլ մանրամասներ հայտնի չեն:
կարդալ ավելին«Ես ներքին համոզում ունեմ, որ բանակցությունները տեւական շարունակություն կունենան, եւ ի վերջո կգտնվի այն միջինը, որով կարելի է գնալ առաջ»,- մեզ հետ զրույցում Իրան-ԱՄՆ հարաբերություններն այսպես գնահատեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, որ վեց տարի շարունակ Իրանի Իսլամական Հանրապետությունում եղել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը: Վերջինս հակված է կարծելու, որ, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը չի …
կարդալ ավելին– Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ Բուխարեստյան հանդիպումը, որից միջազգային հանրությունը բավական մեծ ակնկալիքներ ուներ, հերթական անգամ ձախողվեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը: – Ես չեմ կարծում, որ Բուխարեստյան հանդիպումը ձախողվել է: Ընդհանրապես ամեն մի հանդիպում օգտակար է: Այդկերպ նախագահների համար հնարավորություն է ստեղծվում՝ տեսակետներ փոխանակելու: Առավել եւս, երբ ճշգրտումներ են արվում ընդհանուր սկզբունքների շուրջ, որոնք ներկայացրել էին …
կարդալ ավելինՍեւծովյան տնտեսական համագործակցության կոնֆերանսի մասնակից ադրբեջանցի անկախ պատգամավոր, պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը երեկ Հայաստանի Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Սկզբում հայկական կողմը համաձայնվել էր ԵԽ-ի առաջարկին, ըստ որի` 6 շրջաններից հայկական զորքերը դուրս են գալիս, եւ խաղաղարարներն են տեղակայվում. համաձայնել էր, հետո հրաժարվեց: Ինձ թվում է դա լավ առաջարկ էր»: Նաեւ հավելել է, թե …
կարդալ ավելինԱՊՀ անդամ մի շարք երկրներ, այդ թվում` եւ հարեւան Վրաստանն, այսօր բարձրաձայնում են ԱՊՀ կազմից դուրս գալու մասին: Որքանո՞վ է նպատակահարմար ԱՊՀ կազմում նաեւ ՀՀ-ի մնալը՝ մեր հարցին ի պատասխան, ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը պատասխանեց, թե Հայաստանը գնում է «իր ուրույն ճանապարհով»: Գ. Ղարիբջանյանը համամիտ չէ այն տեսակետների հետ, որ ԱՊՀ-ն իրեն սպառել է: «ԱՊՀ …
կարդալ ավելինԱյս օրերին շատ է խոսվում Բուխարեստում Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի ձախողված բանակցությունների մասին: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, մեկնաբանելով այդ հանդիպումն, ասաց. «Ադրբեջանը հիմիկվանից պետք է ասի, որ համաձայն է ճանաչել այդ հանրաքվեի արդյունքները, եթե անգամ դա իրեն դուր չգա: Սա է նրանց զիջումը, որ պետք է անեն ու չեն անում: Դրա համար էլ բանակցություններն …
կարդալ ավելինՎերջին ամիսներին Ռուսաստանում հայ երիտասարդների սպանությանը հաջորդեց «ծանրակշիռ» հայ քաղաքական եւ գործարար անձնավորություններից մեկի՝ Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի (ԱՐԱԴԵՍ) նախագահ, Կալմիկիայից Դաշնության խորհրդի (ԴԽ) սենատոր Լեւոն Չախմախչյանի ձերբակալությունը: Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցների համաձայն, հունիսի 2-ին Չախմախչյանին ԱՐԱԴԵՍ-ի գլխավոր հաշվապահ Իգոր Առուշանովի հետ 300.000 դոլար կաշառք վերցնելիս Ազգային դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել էին «Տրանսաերո» ավիաընկերության նախագահ …
կարդալ ավելինՈստիկանության Գյումրիի բաժանմունքն օրերս հետախուզում է հայտարարել Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանի որդու` Հովսեփ Գրքիկյանի նկատմամբ: «168 ժամն» անդրադարձել էր, թե ինչպես մայիսի 17-ին Գյումրիի Շախմատի տան մոտակայքում Հովսեփ Գրքիկյանը ատրճանակի կրակոցներ էր արձակել սրճարանի ցուցափեղկերին եւ պատահաբար վիրավորել ներսում գտնվող պահակին: Ի դեպ, հետաքրքիր է, որ Գրքիկյանը միջադեպից ընդամենը րոպեներ առաջ է …
կարդալ ավելինՍեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական գլխավոր վեհաժողովի 27-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում նաեւ Վրաստանի խորհրդարանի «Ազգային շարժում-դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Զուրաբ Դավիթաշվիլին: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ մեր ունեցած հարցազրույցը: – Վրացի պաշտոնյաներն այսօր հաճախ են ակնարկում ԱՊՀ կազմում մնալու աննպատակահարմարության մասին: Որքանո՞վ է հավանական, որ Վրաստանը որոշում կայացնի՝ ԱՊՀ-ին …
կարդալ ավելինՃղճիմ ու ողորմելի են եւ՛ ՕԵԿ-ը ստեղծողները, եւ՛ այն կործանողները։ Բայց քանի որ ՕԵԿ-ի վրա նետված յուրաքանչյուր քար ավելի է համախմբում նրանց, ավելի վճռական է դարձնում, սիրով մասնակցում ենք ՕԵԿ-ի է՛լ ավելի համախմբման հայրենանվեր գործին։ Եվ հարկ ենք համարում արձանագրել, որ չբավարարված այս կուսակցությունիկը («Հորինած երկիր» բնորոշումը բավական դիպուկ է), որ քաղաքականություն էր մտել` սեփական …
կարդալ ավելինԱսել, թե բուխարեստյան բանակցություններն ավարտվեցին անարդյունք, իհարկե, չի կարելի. բացասական արդյունքը նույնպես արդյունք է։ Այդ բանակցությունները ցույց տվեցին, որ Արեւմուտքը շարունակում է ճնշումներ գործադրել առաջին հերթին Հայաստանի վրա, իսկ Հայաստանի իշխանություններն առայժմ տեղի չեն տալիս այդ ճնշումներին։ Ինչ ասես արժեր հենց միայն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այն հայտարարությունը, թե իրենք ուզում են, որ հայկական կողմն ինչքան …
կարդալ ավելինԵվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Մակմիլան Սկոտի կարծիքով, չկա որեւէ պատճառ, որ Հայաստանն առաջիկա 10 տարիների ընթացքում չդառնա Եվրամիության անդամ: Սակայն ԵՄ-ն Հարավային Կովկասը դիտում է իբրեւ մեկ միասնական միավոր, եւ շատ դեպքերում ՀՀ-ն տուժում է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Այս առթիվ Էդուարդ Սկոտը նկատում է. «Իմ անձնական նախապատվությունն այն է, որ առանձին երկրների նկատմամբ …
կարդալ ավելին«ԼՂՀ ժողովուրդը գործնականում իրագործել է ինքնորոշման իր իրավունքը: Այն կատարվել է միջազգային իրավունքի նորմերին լիարժեք համապատասխանությամբ: Անկախության հանրաքվեի արդյունքները նաեւ պաշտպանվել են այս ժողովրդին պարտադրված պատերազմում: Արդեն 15 տարի ԼՂՀ-ն շարունակում է ապացուցել իր անկախության իրավունքը` իր ձեռքբերումներով եւ պետականության կառուցմամբ: Այնտեղ մեծացել է մի ամբողջ սերունդ, որն իրեն համարում է այդ պետականության կրողը եւ …
կարդալ ավելինԵրեկ Բուխարեստում ավարտվել են Ռոբերտ Քոչարյան-Ալիեւ բանակցությունները, սակայն, կողմերն այդպես էլ չեն եկել փոխհամաձայնեցման: Այնինչ, սպասվում էր, որ կողմերը պետք է համաձայնության գային հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ: Հանդիպման վերաբերյալ որեւէ մանրամասն չի հաղորդվում: Իսկ Վարդան Օսկանյանի փոխանցմամբ. «Հարցը, որ նախագահները փորձում էին լուծել Ռամբույեում, չկարողացան լուծել նաեւ Բուխարեստում: Չնայած համանախագահները խնդրի կարգավորման նոր ձեւակերպումներ ու …
կարդալ ավելինԼրագրողներից մեկի հարցին, թե՝ երբ ՀՀԿ-ն մտավ քաղաքական դաշտ, դուք ունեի՞ք «Հրազդան» մարզադաշտը, վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը երեկ Աժ-ում պատասխանել է. «Մեր կուսակցությունը «Հրազդան» մարզադաշտ չուներ: Հիմա էլ չունի: Մեր սեփականությունը գրասենյակներն են, ավտոմեքենաները: Բայց ինչ-որ արդյունաբերական-արտադրական օբյեկտ չունենք: Կուսակցության անդամները շատ բան կարող են ունենալ, բայց դա կուսակցության հետ ի՞նչ կապ ունի»: Կարդացեք …
կարդալ ավելին«Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո շատ վերլուծաբաններ կարծում են, որ ԱՄՆ-ը Բաղդասարյանին իր ապագա դրածո է պատրաստում։ Որքանո՞վ են արդարացի այս քննարկումները»։ Ադրբեջանական Day.az կայքի թղթակցի հարցին ի պատասխան` Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է. «Հարցն Ամերիկան չէ։ Բաղդասարյանը պետք է կայանա ընդդիմության դաշտում եւ լինի իրական մրցակից։ Եվ եթե դա տեղի ունենա, …
կարդալ ավելինԵրեկ երեկոյան Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել են ԼՂՀ հիմնախնդրի շուրջ Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ երկօրյա բանակցությունները: 2 երկրների ղեկավարները Բուխարեստ էին մեկնել` մասնակցելու Երկխոսության եւ գործընկերության Սեւծովյան գագաթաժողովին: Թերեւս այն, որ բուխարեստյան բանակցությունները եւս պետք է արժանանային նախորդների ճակատագրին, պարզ էր ի սկզբանե: Հակամարտող կողմերը Բուխարեստ մեկնեցին «զգուշավոր եւ համեստ սպասելիքներով» եւ նախապես հայտարարեցին, որ իրենք …
կարդալ ավելին«Եթե օբյեկտիվ պատճառներ լինեն, հնարավոր է, բայց դա էական ազդեցություն չի թողնի երկրի զարգացման եւ ԱԺ-կառավարություն հարաբերությունների վրա»,- երեկ հայտարարել է պարոն Մարգարյանը: Վարչապետը շատ վատ է գնահատել վերջին մի քանի օրերին ԱԺ-ում տեղի ունեցած «բանավեճերը», քանի որ, ըստ նրա, չի կարելի ԱԺ-ում բանավեճերն այդ մակարդակի իջեցնել եւ իրար վիրավորել: Ա. Մարգարյանը բացառել է այդ …
կարդալ ավելինՀատուկ գործողությունն իրականացվել է նրա համար, որպեսզի ստուգվի այն տեղեկատվությունը` իբր խոշոր չինովնիկները կաշառք են վերցնում` Հաշվարկային պալատի ստուգումների նյութերից որոշ փաստեր չներկայացնելու համար: Ձերբակալվել է նաեւ Չախմախչյանի փեսան՝ Արմեն Հովհաննիսյանը, ով աշխատում է Հաշվարկային պալատում: Չախմախչյանը, սակայն, օգտվելով պատգամավորական անձեռնմխելիությունից, որոշ ժամանակ անց ազատ է արձակվել: Սակայն հաջորդ օրը՝ հունիսի 3-ին Դաշնության խորհրդի նախագահ …
կարդալ ավելին