Վրաերթ

09/06/2006

Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, օրերս ԱԺ փոխոսնակ Վահան Հովհաննիսյանի ազգականներից մեկը (ըստ որոշ տեղեկությունների` նրա որդին) վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Բարեբախտաբար, արդյունքում այդ անձնավորությունը ծանր մարմնական վնասվածքներ չի ստացել: ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ճանապարհատրանսպորտային պատահար եղել է, սակայն այն լուրջ հետեւանք չի ունեցել: Այլ մանրամասներ հայտնի չեն: