քաղաքականություն

Գրասենյակը վերաբացվե՞ց

31.05.2006

Մայիսի 29-ին Դատական ակտերի հարկադիր կատարողների (ԴԱՀԿ) միջամտությամբ, բայցեւ 45 օրվա ուշացումով վերաբացվեց «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակը, որի դռան կողպեքն ապօրինաբար կոտրվել եւ փոխվել էր մարտի 4-ին Պարոնյանի անվան թատրոնի տնօրինության կողմից: Իսկ նույն օրը ժամը 19:00-ին հարկադիր կատարողները վերադարձել են գրասենյակ` պահանջելով, որ աշխատակիցները լքեն տարածքը, որպեսզի դռները վերստին կնքվեն: Ր. Հովհաննիսյանը հրաժարվել է …

կարդալ ավելին

ՀՅԴ վկայականն իրենց դեմքն է

30.05.2006

Ինչո՞ւ ՀՅԴ անդամները կուսակցական վկայականներ չունեն: Այս առնչությամբ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն ասաց. «Նայում ես դեմքին, երեւում է, որ դաշնակցական է: Իսկ դա արդեն վկայական է»: Անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը` եթե ՀՅԴ Բյուրոն որոշի, որ իրենց անդամը պետք է լողի չեմպիոն դառնա` ուրեմն նա կդառնա, Հ. Կարապետյանից հետաքրքրվեցինք` հաճա՞խ են ՀՅԴ-ում նման որոշումներ …

կարդալ ավելին

Արսենյանը խաղեր է տալիս

30.05.2006

Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ն այլեւս իշխանական կուսակցություն է, վերջինիս նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ ընդդիմությանը փորձեց թասիբի գցել, որպեսզի վերջիններս ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամ ստեղծեն: Իսկ դա, Գ. Արսենյանի կարծիքով, հնարավոր է անել միայն մեկ դեպքում. «Երբ ընդդիմությունն Ազգային ժողովում բարձրացնի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը»: Ըստ նրա, միայն այդ դեպքում է հնարավոր խոսել ներքաղաքական ֆորս մաժորի …

կարդալ ավելին

Գեղամյանը վախեցա՞ծ է

30.05.2006

ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը, արձագանքելով Արտաշես Գեղամյանի հայտարարություններին, թե «որոշակի քաղաքական ուժեր, որոնք այս իշխանություններից օտարված են, հիմա ուզում են պատրանք ստեղծել, որ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին կարող է փոխարինել միայն ու միայն ՀՀՇ-ն», ասաց, թե «տպավորություն կա, որ վերջինս ինչ-որ բանից վախեցել է»: Վահագն Հայոցյանը նաեւ ավելացրեց, թե Արտաշես Գեղամյանն իրենցից վախենալու կարիք չունի, …

կարդալ ավելին

Դեմիրճյանի ժամանակը

30.05.2006

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, սահմանադրական ճանապարհով առաջ շարժվելուց բացի, իր համար մեկ այլ փիլիսոփայություն է որդեգրել: Երեկ լրագրողների բոլոր հարցերին նա պատասխանում էր հետեւյալ կերպ. «ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի», կամ էլ` «Ժամանակն ամեն ինչ ցույց կտա»: Դեմիրճյանի խոսքերով, ընդդիմություն դառնալու ՕԵԿ հայտն իրենք ընդունում են առանց խուճապի, եւ ընդհանրապես «խուճապ» բառն իրենց գործողությունների …

կարդալ ավելին

Նոր ճակատամարտ՝ ընդիմության դաշտում

30.05.2006

Ժամանակավոր զինադադար է կնքվել ընդդիմադիր «Ազգային Միաբանության» եւ բոլորովին վերջերս այս դաշտում հայտնված «Օրինաց երկիր» կուսակցության միջեւ: Արտաշես Գեղամյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ազդարարեց, որ իրենք որոշում են կայացրել` այլեւս չարձագանքել ՕԵԿ-ի հնչեցրած մեղադրանքներին: ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանն էլ նույնն ասաց իրենց մասով: Հասկանալի է, մի քանի օր տեւած բանավեճի արդյունքում «ԱՄ»-ն ու ՕԵԿ-ը հասցրեցին մինչեւ վերջ …

կարդալ ավելին

«Հեռատեսության պակաս կար»

30.05.2006

«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրերը՝ «Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության» (ՀՄԿԿ) առաջնորդ Յուրի Մանուկյանը, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ու ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծիքներ էին հայտնում «1-ին Հանրապետության խորհուրդը եւ նշանակությունը հայոց պետականության հետագա կայացման գործում» թեմայի շուրջ: Սակայն, ինչպես եւ սպասվում էր, քննարկումը զուտ պատմական շրջանակներից դուրս եկավ եւ …

կարդալ ավելին

Հանուն հայրենիքի

30.05.2006

ԱԺ-ում «կինդեր սյուրպրիզ» որակավորումը ստացած ՄԱԿ-ը շարունակում է զարմացնել իր նոր անակնկալներով: Չնայած իշխող կոալիցիային ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հայտարարած սառը պատերազմին, իրենք, այնուամենայնիվ, համաձայնեցին զբաղեցնել ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո թափուր մնացած պաշտոնները: Մեկնաբանելով սառը պատերազմից հետո կոալիցիայի շրջանակներում պաշտոններ զբաղեցնելը, նա կարծիք հայտնեց, թե այդ ամենն անում են` ազգի շահերից ելնելով: «Եթե 2 …

կարդալ ավելին

Կառավարության շռայլ նիստ

30.05.2006

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է Դուշանբեից վերադարձած վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Հիշեցնենք, որ վերջինս այնտեղ մասնակցում էր ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին։ Երեկվա նիստն աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ։ Մենք կփորձենք «ծաղկաքաղ» անել եւ ձեզ ներկայացնել առավել հետաքրքիր որոշումները։ Սկսենք նրանից, որ կառավարությունը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ ապահովել նախարարության …

կարդալ ավելին

Վերջը փոխեցին

26.05.2006

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ՀՀ-ում ԱՄՆ նոր արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնին առաջարկել է Ռիչարդ Հոգլանդին: Եվ ԱՄՆ Սենատում նրա թեկնածությունը հաստատվելուց հետո, ամենայն հավանականությամբ, օգոստոս ամսին ԱՄՆ նոր դեսպանն արդեն կժամանի Հայաստան: Նշենք, որ Հոգլանդն ԱՄՆ-ի դեսպանն է Տաջիկստանում: Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ, Հոգլանդը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մասնագետ է եւ 20 տարուց ավելի աշխատում …

կարդալ ավելին

Մեսիջներ Ֆուշեին

26.05.2006

«Արթուր Բաղդասարյանն ազդանշան է ուղարկում իշխանություններին` հասկացնելով, որ, եթե խնդիր ունեն լռեցնելու Գեղամյանին, ապա ինքը դա պատրաստ է անել: Մյուս կողմից Գեղամյանն ազդանշան է ուղարկում, որ եթե նպատակ կա վերջնականապես ոչնչացնել Ա. Բաղդասարյանին, ապա ինքը միանգամայն պատրաստ է դրան: Այս ամենը ձեռնտու է Ֆուշեին»,- «Ազգային Միաբանություն»-«Օրինաց երկիր» հակամարտությունն այսպես է մեկնաբանում ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Հմայակ …

կարդալ ավելին

Այսօր վերջին օրն է

26.05.2006

Որքան էլ ՕԵԿ-ականները հավաստիացնեն, թե Արթուր Բաղդասարյանն աթոռից կառչած մարդ չէ, այնուամենայնիվ, նա բավական ծանր է տանում ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականը: Եվ դեռ չի պատրաստվում ազատել իր աշխատասենյակը: Այս օրերին Ա. Բաղդասարյանը գալիս է ԱԺ եւ օրվա մեծ մասն անցկացնում աշխատասենյակում: Ի դեպ, այնտեղ են անցկացվում նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության նիստերը: Հետաքրքիր է, որ …

կարդալ ավելին

Գտել են

26.05.2006

Երկարատեւ փնտրտուքներից հետո իշխանություններին հաջողվել է գտնել մեկին, ով ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի` խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո կհամաձայնի զբաղեցնել նրա տեղը: Եվ ինչպես կռահում եք, այս անգամ եւս ՕԵԿ-ի` կոալիցիայի կազմից դուրս գալուց հետո ազատված պաշտոնը զբաղեցնել համաձայնել է Միավորված աշխատանքային կուսակցությունը: Մեր տեղեկություններով, ԱԺ փոխնախագահ է դառնալու ՄԱԿ կուսակցության փոխնախագահ Գրիգոր Ղոնջեյանը: Երբ այս …

կարդալ ավելին

Գնում է Բուխարեստ

26.05.2006

«Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով «հավաստի աղբյուրները», տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է հունիսի 5-ին Բուխարեստում կայանալիք «Երկխոսության եւ գործակցության Սեւծովյան համաժողովին»: Միաժամանակ երեկ ադրբեջանական աղբյուրները հայտնել են, որ համաժողովին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Չի բացառվում, որ հենց Բուխարեստում կարող է կայանալ Քոչարյան -Ալիեւ հերթական հանդիպումը:

կարդալ ավելին

Բաղդասարյանի բլեֆը չհաջողվեց

26.05.2006

Եթե ԱԺ այս քառօրյայի առաջին նիստում Արթուր Բաղդասարյան-Արտաշես Գեղամյան հակամարտությունը ավելի շատ լաչառ լեզվակռիվ էր հիշեցնում, ապա նախօրեին, հայտարարությունների ժամին ԱՄ-ՕԵԿ փոխհրաձգությունը դուրս եկավ քաղաքակրթության շրջանակներից` վերածվելով փոխադարձ վիրավորանքների ու հայհոյանքների: Ամենամեղմ արտահայտությունը, որ հնչեցրին հակամարտողները, դա «ծախված» կամ «ոչխար» բառերն էին: Այս ամենից հետո ՀՀ քաղաքագետների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, ԱԺ-ն որակելով …

կարդալ ավելին

Խաղաղ ճանապարհով

26.05.2006

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում են խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային խնդիրը, սակայն ԱՄՆ առաջնորդը միանշանակ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյո՞ք Իրանի միջուկային խնդիրը ռազմական լուծում ունի: Միաժամանակ երեկ «Վաշինգտոն փոստ» թերթը գրել է, որ Իրանի ղեկավարությունը մի շարք միջնորդների միջոցով փորձում է անմիջական երկխոսության համաձայնություն ստանալ ԱՄՆ-ից՝ …

կարդալ ավելին

«Առնետավազքի մասին» օրենքը պետք է վերականգնել

26.05.2006

1995 թվականին ԱԺ կանոնակարգ-օրենքով հստակ կանոնակարգված էին այն դեպքերը, թե ինչ է լինում այն պատգամավորի հետ, ով համամասնական ցուցակով ընտրվելուց հետո որոշ ժամանակ անց որոշում է դուրս գալ ԱԺ համանուն խմբակցությունից: Առնետավազքով զբաղվողներն, ըստ այդ դրույթի, պարզապես պետք է վայր դնեին նաեւ իրենց մանդատները: Սակայն 1997թ. կանոնակարգից այդ դրույթը հանվեց, ինչին շատ արագ հաջորդեց «Հանրապետություն» …

կարդալ ավելին

Ճանաչեք

26.05.2006

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օպտիմալ տարբերակը փուլայինն է, եւ «միայն փախստականների վերադարձից հետո հնարավոր կլինի քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», ասել է. «Մեզ կրկին անգամ զարմացնում է, որ ադրբեջանական կողմը փորձ է անում հասարակությանը ներկայացնել մի այնպիսի …

կարդալ ավելին

Դաշնակներն իրար են խառնվել

26.05.2006

ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի ՀՀ Կրթության եւ գիտության նախարար նշանակվելը մեծ աժիոտաժ է առաջացրել Գյումրիում: Եվ հիմիկվանից ՀՅԴ Գյումրիի բյուրոն զբաղված է առաջիկա ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների անդամների ցուցակները կազմելով: Իսկ այդ հանձնաժողովների մեջ, բնականաբար, ընդգրկվում են դաշնակներն ու նրանց մերձավորները: Մեր աղբյուրների պնդմամբ, դաշնակցականներն ունեն նաեւ հատուկ սեւ ցուցակ, որի կազմում ընդգրկված անձանց ոչ …

կարդալ ավելին

Ծովամարտ մի բաժակ ջրում

26.05.2006

Լրատվամիջոցները մեծ ուրախությամբ արձանագրեցին խորհրդարանում գրանցված ռեկորդը. 20 րոպեում պատգամավորները 31 օրենսդրական նախագիծ են ընդունել։ Յուրաքանչյուր նախագծի համար միջին հաշվով պահանջվել է 39 վայրկյան։ Գրանցված ռեկորդի առթիվ հատկապես անթաքույց էր պետական եւ իշխանամետ լրատվամիջոցների հրճվանքը։ Եվ դա հասկանալի է. փաստորեն պաշտոնապես արձանագրվեց, որ Հայաստանում խորհրդարան չկա, կառավարման այդ ինստիտուտը ձեւական բնույթ է կրում։ Իսկ հետո …

կարդալ ավելին