Դաշնակներն իրար են խառնվել

26/05/2006

ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի ՀՀ Կրթության եւ գիտության նախարար նշանակվելը մեծ աժիոտաժ է առաջացրել Գյումրիում: Եվ հիմիկվանից ՀՅԴ Գյումրիի բյուրոն զբաղված է առաջիկա ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների անդամների ցուցակները կազմելով: Իսկ այդ հանձնաժողովների մեջ, բնականաբար, ընդգրկվում են դաշնակներն ու նրանց մերձավորները: Մեր աղբյուրների պնդմամբ, դաշնակցականներն ունեն նաեւ հատուկ սեւ ցուցակ, որի կազմում ընդգրկված անձանց ոչ մի կերպ չպետք է թույլ տան հայտնվել առարկայական հանձնաժողովում: Իսկ մինչ այդ, իրենց «գաղտնի ցուցակները» նրանք փորձարկել են էքստեռն քննությունների ժամանակ: Այդ էքստեռն քննությունների հանձնաժողովի մեջ են ընդգրկվել դաշնակցականներն ու նրանց հարազատները: Իսկ մարզում էքստեռն քննություններն անցկացվում են Գյումրիի 5-րդ դպրոցում, որի տնօրենը ՀՅԴ Գյումրիի բյուրոյի անդամ Հովհաննես Պետրոսյանն է: Չար լեզուներն ասում են, որ էքստեռն քննությունների արդյունքում ատեստատ ստանալն արժե 600 դոլար: