ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը, արձագանքելով Արտաշես Գեղամյանի հայտարարություններին, թե «որոշակի քաղաքական ուժեր, որոնք այս իշխանություններից օտարված են, հիմա ուզում են պատրանք ստեղծել, որ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին կարող է փոխարինել միայն ու միայն ՀՀՇ-ն», ասաց, թե «տպավորություն կա, որ վերջինս ինչ-որ բանից վախեցել է»:
Վահագն Հայոցյանը նաեւ ավելացրեց, թե Արտաշես Գեղամյանն իրենցից վախենալու կարիք չունի, քանի որ Հայոց Համազգային Շարժումը երբեք նրա տեղը չի զբաղեցնի: