քաղաքականություն

Նախագահներն ի զորու են

26.05.2006

«Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար կողմերը պետք է վճռական քայլեր ձեռնարկեն: Սակայն բանակցային գործընթացի իրավիճակի վերջնական հստակեցումը հնարավոր կլինի միայն այս շաբաթավերջին»,- ըստ ադրբեջանական ATV հեռուստաընկերության, երեկ Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: «Իմ նպատակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելն է: Տարածաշրջանի բնակիչները խաղաղություն ցանկանալու իրավունք ունեն, եւ դա պետք է արվի …

կարդալ ավելին

«Տրետիմ բո՞ւդեշ»

24.05.2006

ԱԺ «ՄԱԿ» խմբակցությունը երկար չեմուչում անելուց հետո, ի վերջո, համաձայնեց պաշտոններ վերցնել: Եվ որքան էլ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտարարի, թե ՄԱԿ-ը կոալիցիային մաս չի կազմում, այնուամենայնիվ` այդպես չէ, որովհետեւ պարզից էլ պարզ է, որ իշխանությունները ՄԱԿ-ին իր սիրուն աչքերի համար չի տվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի (Թամարա Գեւորգյան), Շիրակի մարզպետի տեղակալի …

կարդալ ավելին

Հանդիպում` առանց ժամկետի

24.05.2006

Հունիսի սկզբին սպասվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ դրանից հետո` նրա պաշտոնական այցը` Իրանի Իսլամական Հանրապետություն: Ռ. Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը երեկ չհերքեց այս լուրը` ավելացնելով, թե դեռեւս հայտնի չեն կոնկրետ ժամկետները: Այդ ամենը հայտնի կդառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցից հետո: Մեր տեղեկություններով, համանախագահները …

կարդալ ավելին

Գեւորգյանն ափսոսում է

24.05.2006

Երեկ Ռոբերտ Քոչարյանի հրամանով նախարարի պաշտոնից ազատվել է մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանը: Թեպետ նա կուսակցական չէր, բայց այդ պորտֆելը քվոտայով պատկանում էր «Օրինաց երկիր» կուսակցությանը: Նրան դեռ ոչ մի աշխատանք չեն առաջարկել, բայց այսօր հրավիրել են նախագահի աշխատակազմ: «Հավանաբար ինչ-որ բան կառաջարկեն»,- հույս ունի արդեն նախկին նախարարը: Հիշեցնենք, որ մինչեւ նախարար դառնալը նա «Հայֆիլմի» տնօրեն …

կարդալ ավելին

Սարգսյանը` կաշառատո՞ւ

24.05.2006

Արթուր Բաղդասարյանը երեկ Արտաշես Գեղամյանի հետ բանավեճում նրան մեղադրեց Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից ֆինանսական աջակցություն ստանալու մեջ: Մեզ հետ զրույցում, պատասխանելով այդ մեղադրանքներին, Ա. Գեղամյանն ասաց. «Բաղդասարյանը, որ երկրի 2-րդ դեմքն է, ոչ թե ինձ, այլ Ս. Սարգսյանին մեղադրեց` կաշառատվության մեջ, ինչը քրեորեն պատժելի է: Եվ այն, որ Սարգսյանը կաշառատվությամբ է զբաղվում, դա արդեն լուրջ …

կարդալ ավելին

Ընկեր Վահանը զոքանչից չի վախենում

24.05.2006

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե համաձայն վերջերս անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրության, ՀՀ բնակչության 70 տոկոսը վախեցած է: «Մարդիկ կան` իրենց զոքանչից կամ կնոջից են վախենում, դա չպետք է դարձնել կյանքի օրենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը: Բայց քանի որ Ա. Բաղդասարյանը նկատի ուներ քաղաքական վախը, լրագրողները հետաքրքվեցին, թե Հովհաննիսյանը քաղաքականապես …

կարդալ ավելին

Նորմալ է վերաբերվում

24.05.2006

Մայիսի 20-ին Արմավիրում տեղի ունեցած ՀՀԿ Արմավիրի մարզային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Անդրանիկ Մարգարյանն ասել է. «…Գաղտնիք չէ, որ նախընտրական տրամադրություններն արդեն իսկ ի հայտ են եկել, ուստի, ինչպես քաղաքական դերակատարում ունեցող, այնպես էլ նորաստեղծ եւ քաղաքական դերակատարում փնտրող կուսակցությունները բնականաբար փորձելու են ակտիվորեն ներգրավվել հասարակական-քաղաքական ոլորտում առկա գործընթացներին: Մեր կուսակցությունն այս առումով որեւէ …

կարդալ ավելին

Բախտը բերեց

24.05.2006

«Երկիր Մեդիայի» ղեկավար ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի բախտը բերել է: Ընկերվարական ՀՅԴ-ում որոշել են, որ նա պետք է դառնա ոչ թե լողի չեմպիոն, այլ պատգամավոր: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի` ԿԳ նախարար դառնալուց հետո, կուսակցության խմբակցության ղեկավարի թափուր մնացած պաշտոնը կզբաղեցնի խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը: Իսկ պատգամավորական մանդատը բաժին կհասնի Գեղամ Մանուկյանին, ով համաձայն ՀՅԴ ղեկավար …

կարդալ ավելին

Բաղդասարյանն այս պահին ընդդիմություն չէ

24.05.2006

«Արթուր Բաղդասարյանի արտահայտած դիրքորոշումներն այն մասին, թե անցած երեք տարիներին երկրում առաջընթաց է գրանցվել, կամ որ Լեռնային Ղարաբաղի խնդրում ինքը որեւէ տարաձայնություն չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ինձ թույլ չեն տալիս պնդել, որ Ա. Բաղդասարյանն այս պահին ընդդիմադիր է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում նշել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա նաեւ ասել է, …

կարդալ ավելին

«Խորհրդարանն ազնվական օրիորդների հավաքածու չէ»

24.05.2006

Իսկ մինչ այդ, պատգամավորների գրանցումից հետո, ինչպես եւ սպասվում էր, հրաժարական ներկայացրեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ում ղեկավարած «Օրինաց երկիրը» բոլորովին վերջերս դուրս եկավ կոալիցիայի կազմից: Դրանից հետո իրենց ղեկավարին հետեւեցին նաեւ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ` Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների ՕԵԿ-ական նախագահներ Մհեր Շահգելդյանն ու Գագիկ …

կարդալ ավելին

Գրասենյակը դեռեւս փակ է

24.05.2006

Մայիսի 19-ին ժամը 10:30-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր` Էդվարդ Ավետիսյան) կայացավ դատական նիստ` ըստ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի` ընդդեմ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ղեկավարության: Հիշեցնենք, որ 2006թ. մարտի 4-ին թատրոնի տնտեսական գծով աշխատակազմն՝ առանց վարձակալող կողմին՝ «Ժառանգություն» կուսակցությանը տեղյակ պահելու, ապօրինաբար նոր կողպեք էր տեղադրել 1994թ.-ից …

կարդալ ավելին

Գալիս է

24.05.2006

Վաղը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ԶՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կիրիչենկոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ:

կարդալ ավելին

Շեֆը բարկացե՞լ է

24.05.2006

Սամվել Բաբայանից ներողություն աղերսող հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանին, պարզվում է, «ԱՐ» հեռուստաընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը զրկել է մեկամսյա աշխատավարձից այն բանի համար, որ նա առանց իրեն տեղեկացնելու հրապարակավ ներողություն է խնդրել իր քաղաքական ու տնտեսական հակառակորդ Սամվել Բաբայանից: «Լրագրի» փոխանցմամբ, Ղուշչյանի ներողության օրերին Հրանտ Վարդանյանը գտնվել է Ռուսաստանում, հանգստի մեջ: Իսկ երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում …

կարդալ ավելին

Սուրենյանցը լուրջ տարակույսներ ունի

24.05.2006

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հրաժարականի մասին հայտարարությունն անելուն հաջորդած ասուլիսում տարակուսեց լրագրողի այն հարցից, թե քաղաքական ո՞ր դաշտում է ՕԵԿ-ը գործունեություն ծավալելու: «Պարզ չի՞, ընդդիմություն ենք դառնում»,- ասել էր նա։ Այս հայտարարությանն ընդդիմադիր ճամբարից հետեւեցին տարբեր գնահատականներ: Ա. Բաղդասարյանն արդյոք պե՞տք է ապաշխարի, թե՞ ոչ: Մեր հարցին ի պատասխան` «Հանրապետություն» կուսակցության քաղաքական …

կարդալ ավելին

«Հիմա էդ խաղը ձեր գլխին գա»

24.05.2006

Երեկ ԱԺ նախագահի պաշտոնից Արթուր Բաղդասարյանի հրաժարականը վերածվեց մեր խորհրդարանի համար սովորական դարձած գռեհիկ լեզվակռվի ու փոխադարձ մեղադրանքների: Իսկ հակամարտող կողմերն այս անգամ «ԱՄ»-ն ու ՕԵԿ-ն էին: «Եթե երկու քաղաքական գործիչ իրար հետ վիճում են եւ միմյանց մեղադրում են կոռուպցիայի ու վատ կառավարելու մեջ, ապա սա միակ դեպքն է, երբ երկուսն էլ ճիշտ են»,- ՕԵԿ-ԱՄԿ …

կարդալ ավելին

Կոալիցիա` առանց հուշագրի

24.05.2006

Այն հարցին, թե ՄԱԿ-ը կարո՞ղ է զբաղեցնել կոալիցիայի կազմից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո թափուր մնացած պաշտոնները, Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Կլինի առաջարկ, կասենք մեր դիրքորոշումը»: Գ. Արսենյանը բացառեց նաեւ ՕԵԿ-ի փոխարեն կոալիցիայի կազմում ՄԱԿ-ի ընդգրկումը: «Կոալիցիոն հուշագրի համաձայն` եթե կուսակցություններից մեկը դուրս է գալիս, ապա կոալիցիան դադարում է գոյություն ունենալուց»: Հաջորդող հարցին, թե հնարավո՞ր է` նոր …

կարդալ ավելին

Բաղդասարյանի ժողովածուն

24.05.2006

Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է առաջիկայում հրապարակել իր ելույթների ժողովածուն: «Հիմք ընդունելով իմ ընկերների առաջարկությունները, ես տպագրելու եմ իմ ելույթների ժողովածուն՝ որ թվին ինչ եմ ասել: Եվ մարդիկ թող վերցնեն ու կարդան, թե երբ, ինչ եմ ասել»,- երեկ պատգամավորներին լուսավորեց նա: Հետաքրքիր է` Ա. Բաղդասարյանի ժողովածուում տեղ կգտնե՞ն նաեւ Ռ. Քոչարյանի մասին նրա հուշերն ու կարծիքները, …

կարդալ ավելին

Չէ էլի, նետ

24.05.2006

ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը հրաժարվել է զբաղեցնել կոալիցիայի կազմից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո թափուր մնացած պաշտոնները: «Ժողպատգամավորին» առաջարկված է փոխնախարարների, փոխմարզպետների եւ այլ պաշտոններ, բայց մենք հրաժարվել ենք: Չենք ցանկանում այդ պաշտոնները վերցնել: Կարծում եմ, որ ճիշտ ենք անում, որովհետեւ շատ կարճ ժամանակ է մնացել, եւ հասարակությունը «Ժողպատգամավորին» չի կարող այդ կարճ ժամանակի ընթացքում գնահատական տալ»,- …

կարդալ ավելին

Մեղա՞ է գալիս

22.05.2006

ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության եւ համագործակցության զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին «Անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության ակադեմիայի» համառուսական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի բացման առթիվ երեկ պարգեւատրել են 1-ին աստիճանի «Պետրոս Մեծ» շքանշանով: Իր ելույթում Ա. Բաղդասարյանը հավաստիացրել է, թե ինքը եղել է եւ կլինի հայ-ռուսական համագործակցության զարգացման հուսալի կողմնակից: Փաստորեն, Ա. …

կարդալ ավելին

Քաղաքական կարեւոր քայլ

22.05.2006

ՀԱԱԿ ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, թե այն, որ ԱԺ նախագահը հայտարարեց, որ իր կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից, ու հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից, պետք է ընդունել որպես վերջին 15 տարվա նորանկախ պատմության մեջ քաղաքական կարեւոր քայլ: Հ. Հովհաննիսյանը նաեւ չի բացառել ՕԵԿ-ի հետ համագործակցությունը:

կարդալ ավելին