Այն հարցին, թե ՄԱԿ-ը կարո՞ղ է զբաղեցնել կոալիցիայի կազմից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո թափուր մնացած պաշտոնները, Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Կլինի առաջարկ, կասենք մեր դիրքորոշումը»: Գ. Արսենյանը բացառեց նաեւ ՕԵԿ-ի փոխարեն կոալիցիայի կազմում ՄԱԿ-ի ընդգրկումը: «Կոալիցիոն հուշագրի համաձայն` եթե կուսակցություններից մեկը դուրս է գալիս, ապա կոալիցիան դադարում է գոյություն ունենալուց»: Հաջորդող հարցին, թե հնարավո՞ր է` նոր հուշագիր ստորագրվի` ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ, Գ. Արսենյանը միանշանակ պատասխանեց. «ոչ»: