«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե համաձայն վերջերս անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրության, ՀՀ բնակչության 70 տոկոսը վախեցած է: «Մարդիկ կան` իրենց զոքանչից կամ կնոջից են վախենում, դա չպետք է դարձնել կյանքի օրենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը: Բայց քանի որ Ա. Բաղդասարյանը նկատի ուներ քաղաքական վախը, լրագրողները հետաքրքվեցին, թե Հովհաննիսյանը քաղաքականապես վախեցածների թվո՞ւմ է, թե՞ ոչ: «Ես, առնվազն, այն 30 տոկոսի մեջ եմ, եւ ինձ դժվար է պատասխանել այն 70-ի փոխարեն»: