ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության եւ համագործակցության զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին «Անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության ակադեմիայի» համառուսական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի բացման առթիվ երեկ պարգեւատրել են 1-ին աստիճանի «Պետրոս Մեծ» շքանշանով: Իր ելույթում Ա. Բաղդասարյանը հավաստիացրել է, թե ինքը եղել է եւ կլինի հայ-ռուսական համագործակցության զարգացման հուսալի կողմնակից:
Փաստորեն, Ա. Բաղդասարյանը հիշողության լուրջ պրոբլեմներ ունի. ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա վստահեցնում էր, թե Հայաստանի ապագան նա տեսնում է ՆԱՏՕ-ում եւ եվրոպական ընտանիքում, իսկ հիմա հայտարարում է, թե ինքն անմոռաց ռուսամետ է: Ստացվում է` հենց Ա. Բաղդասարյանի ոտքն է ընկնում է Եվրոպա, նա միանգամից դառնում է արեւմտամետ, իսկ երբ դրա համար նրան պատժում են, իրեն անմնացորդ նվիրում է հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը: Նաեւ հետաքրքիր է, թե այս մեդալը ստանալուց հետո արդեն ընդդիմադիր դարձած Ա. Բաղդասարյանն ինչպե՞ս է արեւմտամետ խաղեր խաղալու: