ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան երկու պաշտոնյաներ հայտարարել են, թե լավատես են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության ձեռքբերման հնարավորության հարցում: «Ասոշիեյթեդ Փրեսի» փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնախմբի անդամների հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր պատերազմից հետո Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե …
կարդալ ավելին«Եթե համոզված լինեմ, որ կուսակցությունն օգուտ կտա երկրին, ապա ինչո՞ւ ոչ, կաջակցեմ», – այսպես պատասխանեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը՝ նոր ստեղծվող «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությանը եւ դրան իր հնարավոր աջակցությանը վերաբերող հարցին։ Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պրն Աբրահամյանը վերահաստատեց, որ մտադիր չէ կողքից հետեւել ՀՀ ներքաղաքական գործընթացներին։ Իսկ իր մասնակցության անհրաժեշտությունը Ա. …
կարդալ ավելին«Lragir. am»-ի փոխանցմամբ, «հավերժ իշխանությունների հետ» սկզբունքով տարբեր պաշտոններ զբաղեցրած, այժմ մոտ 10 տարի Արմավիրի մարզը ղեկավարող Ալբերտ Հերոյանի կադր` Կրթության վարչության պետ Գայանե Սարդարյանը մայիսի 16-ին իր մոտ է կանչել մարզի դպրոցների տնօրեններին եւ պահանջել երկու դիմում գրել` աշխատանքից ազատվելու եւ ՀՀԿ շարքերն ընդգրկվելու մասին: Առաջին դիմումը նրանց համար է, ովքեր չեն ուզում երկրորդ …
կարդալ ավելին«Երկխոսություն» ասելով՝ մարդիկ հասկանում են մի պրոցես, որտեղ երկու կամ ավելի կողմեր ասում են իրենց կարծիքը, լսում դիմացինին, հետո առանց սպառնալիքների կամ վիճաբանության փորձում գալ ընդհանուր հայտարարի։ Եթե երկխոսությունը նվիրված է որեւէ կոնկրետ խնդրի, ապա փորձ է արվում գտնել փոխադարձ ընդունելի լուծում։ Եվ եթե անգամ կողմերը միմյանց տեսակետը չեն կիսում, ապա դա արտահայտում են քաղաքակիրթ …
կարդալ ավելինՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե տարածաշրջանի 3 պետությունները շարժվում են տարբեր ուղղություններով: «Վրաստանը հստակ կողմնորոշվում է դեպի ԵՄ եւ ընդհանրապես Արեւմուտք: Հայաստանը տարբերվում է նրանով, որ դեռեւս գտնվում է իր շուրջ ստեղծված մեկուսացման մթնոլորտի ազդեցության տակ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ադրբեջանը վարում է բավական հավասարակշռված …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի` Փարիզում կայանալիք լիագումար նիստին մասնակցելուց հրաժարվելը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գնահատմամբ, նշանակում է այլեւս հրաժարվել ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններից: «Սա ընդամենը մեկ բան է նշանակում` էդ մարդն այլեւս հրաժարվում է խաղաղ բանակցություններից, ինչը երկիրը կանգնեցնում է պատերազմի վտանգի առաջ»,- ասում է նա: Արամ Սարգսյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանը …
կարդալ ավելինԱԺ պատգամավոր, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ով իր կյանքից տարիներ, ամիսներ ու րոպեներ է կորցրել ուսումնասիրելու համար «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ ստեղծման իսկ վայրկյաններից, եկել է այն եզրահանգման, որ ՕԵԿ-ը ձեւավորվել է տնտեսական եւ քաղաքական էլիտայի սերտաճմամբ: Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ` ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրապարակային քաղաքական գործիչ է: Իսկ կոալիցիայի կողմից ՕԵԿ-ի դուրս գալն էլ Հ. Հովհաննիսյանը …
կարդալ ավելին– Պարոն Նիկոյան, Ռոբերտ Քոչարյանը մերժեց Փարիզում մայիսի 26-30-ը կայանալիք ՆԱՏՕ ԽՎ հերթական նստաշրջանի մասնակցության հրավերքը, որտեղ նա պետք է հանդիպեր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ընդդիմության գնահատմամբ, Ռոբերտ Քոչարյանն այլեւս հրաժարվում է ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններից: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը եւ համամի՞տ եք վերոնշյալ գնահատականի հետ: – Բոլոր նմանատիպ միջազգային ֆորումներին երկրի …
կարդալ ավելինՎերջին օրերին հայկական մամուլում առավել հաճախ հիշատակվող բառն «առնետավազքն» է։ Քաղաքական գործիչներն ու լրագրողները հենց այս բառն են օգտագործում` առավել պատկերավոր նկարագրելու համար «Օրինաց երկրի» գլխին իջած փորձանքը, եւ հետաքրքիր է, որ առ այսօր ՕԵԿ-ից դուրս եկած որեւէ գործարար կամ պաշտոնյա հրապարակավ չի ընդվզել, որ իրեն համեմատում են առնետի հետ։ Մինչդեռ առնետավազքն ըստ էության այնքան …
կարդալ ավելինՄայիսի 15-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հադիղիանին: Կողմերն անդրադարձել են ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրավերով Սերժ Սարգսյանի Իրան կատարելիք այցի ժամկետներին, քննարկել են երկկողմ հարաբերություններին եւ ԼՂՀ կարգավորմանն առնչվող հարցեր: Հետո Ս. Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային …
կարդալ ավելինՄայիսի 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կնքվել է 699.000 դոլար արժեքով ՀՀ Ոստիկանության համապետական համակարգչային ցանցի ստեղծման պայմանագիրը: Ցանցը կձեւավորեն AEAI-ը եւ վերջինիս հայաստանյան գործընկեր` Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը: Այս ծրագրի հիմնական նպատակն է ընդլայնել ՀՀ իրավապահ մարմինների հնարավորությունները հետաքննությունները ժամանակին իրականացնելու գործում, աջակցել այդ մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակմանը, զարգացնել Հայաստանի հնարավորությունը` օգտվելու միջազգային քրեական …
կարդալ ավելին«Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ավելի նախընտրելի է հակամարտ երկրների գործադիր իշխանության ներգրավվածությունը»: Մայիսի 17-ին, Երեւանում լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: – Պարոն Կազիմիրով, ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը: – Գիտեք, բանակցության գործընթացի վերաբերյալ իմ գնահատականը շատ հակասական է: Այն, որ գործընթացը շարունակվում …
կարդալ ավելինՀայաստանում ներքաղաքական կրքերը նորովի են զարգանում: Միջազգային որոշ կազմակերպությունների սցենարի համաձայն` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց: Մինչ իշխանությունները շարունակում են միջամտել «Օրինաց երկրի» քայքայմանը, ընդդիմությունը որեւէ քայլ չի ձեռնարկում: Որոշ ուժեր այս ընթացքում հասարակությանն ընտելացնում են մի հարց-գաղափարի, այն է, թե Ա. Բաղդասարյանը կարո՞ղ է դառնալ Հայաստանի ընդդիմության առաջնորդ: Հետաքրքիր է, թե ի՞նչ կանի …
կարդալ ավելինԵրեկ աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Կոշեցյանը: Համաձայն «Քաղծառայողի մասին» օրենքի, Ս. Կոշեցյանը պետք է առաջիկայում նոր քննաշրջան անցներ, սակայն, մեր աղբյուրների համաձայն, նա հրաժարվել է այդ հնարավորությունից: Կոշեցյանին կփոխարինի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը:
կարդալ ավելինՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը ԿԳ նախարար Սերգո Երիցյանի՝ կուսակցությունից հրաժարվելու մասին երեկ ասել է. «Սերգոյի արածը աթոռապաշտություն էր, նա աթոռն ավելի շատ սիրեց, քան իր կուսակցությանն ու իր պատիվը: Երեւի ուրիշ աթոռ են խոստացել»: Մեր տեղեկություններով` Սերգոյին ՀՀ նախագահի՝ կրթության եւ գիտության գծով խորհրդականի պաշտոնն են խոստացել: Իսկ նախարարի աթոռը խոստացել են ԿԳ նախկին …
կարդալ ավելինԱԺ նախագահի թեկնածուների շարքում այսօր շատ է շրջանառվում «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղմայանի անունը: Սակայն ինքը` Ա. Գեղամյանը երեկ մեզ ասաց, որ ինքը լուրջ չի վերաբերվում այդ խոսակցություններին: «Ես այդ խոսակցությունը տարածողների նման այդ լուրերին հումորով եմ վերաբերվում»,- ասաց նա: Ի դեպ, Ա.Գեղամյանի մասին երեկ բավական լավ արտահայտվեց քաղաքական հակառակորդներից մեկը` պատգամավոր Արմեն Աշոտյանը, …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի հրամանով Ստեփան Մնացականյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր, կրկին նշանակվել է Ազգային վիճակագրական ծառայության պետ:
կարդալ ավելինԱդրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Էնն Դերսին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկուստեք ընդունելի կարգավորումը տարածաշրջանում կայունության, բարեկեցության եւ խաղաղության բանալին է: «Վերադարձը հակամարտության ուժային տարբերակին ողբերգություն կլինի»,- անցած շաբաթավերջին ԱՄՆ-ի Սենատում իր թեկնածության հաստատմանը նվիրված քննարկումների ժամանակ հայտարարել է Դերսին: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու …
կարդալ ավելինԵրեկ «Նոր Ժամանակներ» կուսակցության փոխնախագահն ասել է, որ արտահոսք է սկսվել նաեւ իրենց կուսակցությունից: Շուրջ 100 «ՆԺ»-ականներ, որոնց մեծամասնությունն, ըստ մեր աղբյուրների, ապարանցիներ են, դուրս են եկել կուսակցությունից եւ պատրաստվում են անդամագրվել «Միավորում հանուն Հայաստանի» նորաստեղծ իշխանամետ կուսակցությանը, որի ղեկավարի հարցը դեռ վերջնականապես որոշված չէ: Այնուամենայնիվ, շրջանառվում են ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի անունը: …
կարդալ ավելինՊետդումայի «Ռոդինա» խմբակցության նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը կոչ է արել ՌԴ-ում ստեղծել ՀՅԴ-ի պես մի կառույց: «Ռուսսկայա լինիային» տված հարցազրույցում` խոսելով ռուսական ազգայնական շարժման մասին, նա նշել է, որ պետք է օգտագործել «այլ հալածյալ ազգերի» փորձը: «Որպես օրինակ` վերցնենք Դաշնակցությունը: Այդ կուսակցությունը համարվում էր գլխավոր հակաթուրքական կառույցը դեռ ցեղասպանության ժամանակ: Հայերը նույնպես հայտնվեցին «ցրված» ազգի …
կարդալ ավելին