Համագործակցություն ռազմական ոլորտում

20/05/2006

Մայիսի 15-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հադիղիանին: Կողմերն անդրադարձել են ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրավերով Սերժ Սարգսյանի Իրան կատարելիք այցի ժամկետներին, քննարկել են երկկողմ հարաբերություններին եւ ԼՂՀ կարգավորմանն առնչվող հարցեր: Հետո Ս. Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էնթոնի Ջոն Ջեյմս Քենթորին: Անդրադառնալով ՀՀ զինված ուժերի փոխգործակցությանը խաղաղարար առաքելություններում` նախարարը կարեւորել է ռազմական ոլորտում համագործակցության հիմնական բնագավառը` սպայական կազմի լեզվի ուսուցումը: