Կաշխատեն միասին

18/05/2006

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Էնն Դերսին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկուստեք ընդունելի կարգավորումը տարածաշրջանում կայունության, բարեկեցության եւ խաղաղության բանալին է: «Վերադարձը հակամարտության ուժային տարբերակին ողբերգություն կլինի»,- անցած շաբաթավերջին ԱՄՆ-ի Սենատում իր թեկնածության հաստատմանը նվիրված քննարկումների ժամանակ հայտարարել է Դերսին: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը միասին կաշխատեն այդ խնդրի լուծման ուղղությամբ: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աշխատել երկու երկրների հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: