Սերգոյի նոր պաշտոնը

18/05/2006

ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը ԿԳ նախարար Սերգո Երիցյանի՝ կուսակցությունից հրաժարվելու մասին երեկ ասել է. «Սերգոյի արածը աթոռապաշտություն էր, նա աթոռն ավելի շատ սիրեց, քան իր կուսակցությանն ու իր պատիվը: Երեւի ուրիշ աթոռ են խոստացել»: Մեր տեղեկություններով` Սերգոյին ՀՀ նախագահի՝ կրթության եւ գիտության գծով խորհրդականի պաշտոնն են խոստացել: Իսկ նախարարի աթոռը խոստացել են ԿԳ նախկին նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանին: ՕԵԿ-ը լքած գործարարների մասին, սակայն, Ս. Բալասանյանը խուսափել է որեւէ բան ասել: