քաղաքականություն

«Ապագա սեղանի կռիվ»

18.05.2006

«Կոալիցիայի հռչակագրի հիմքերում դրված է իշխանական կերակրատաշտից համատեղ օգտվելու սկզբունքը: Նույնիսկ այնքան հստակ էր ձեւակերպված, թե այդ կերակրասեղանի մոտ ով որտեղ է նստելու, ով ուտելիքներին ինչքան է մոտ լինելու, ոնց է բաշխվելու սեղանից օգտվելու կարգը»,- անդրադառնալով ՕԵԿ հետ վերջին օրերին կատարվող իրադարձություններին, երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արշակ Սադոյանը: Վերջինիս …

կարդալ ավելին

Այս սցենարը 1997 թվականին կրկնվել է Ղարաբաղում

18.05.2006

– Այլեւս կոալիցիայից դուրս համարվող «Օրինաց երկիրը» հայտարարում է, թե տեղափոխվում է ընդդիմադիր դաշտ, իսկ ընդդիմադիրներն էլ հայտարարում են, թե «ապաշխարելուց հետո բոլորի մեղքերն էլ ներվում» են: Այսինքն` երեկվա իշխանության մաս կազմող ՕԵԿ-ը կարող է ապաշխարել ու համալրել ընդդիմության շարքերը: Ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ երեւույթներին: – Նախ` ընդդիմադիր դաշտը սեփականաշնորհված չէ: Թեկուզ այն պատճառով, որ …

կարդալ ավելին

Պո չյո՞մ օպիում դլյա նարոդա

18.05.2006

Մարդկանց միլիարդանոց բանակին ցանկացած ինֆորմացիայի միջոցով կանխատեսելի վարքագիծ պարտադրելն այսօր ընդամենը տեխնիկայի գործ է: Իսկ մեզ պես երեք միլիոնանոց զանգվածին ինչ-որ բանում անառարկելիորեն համոզելու համար բավական է, որ այն հնչի ՕPT-ի, ասենք՝ Կատյայի շուրթերից: Այսօր, երբ մասամբ արդեն հանդարտվել է Արմավիայի Ա-320 ինքնաթիռի կործանման շոկը, երբ արդեն փորձում ենք զոհերի հարազատների անասելի վշտից բացի՝ մտաբերել …

կարդալ ավելին

Գրասենյակը մեռա՞վ

14.05.2006

Ժամանակին քաղաքական գործիչներից մեկը նկատել էր, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պետք է անվանել ոչ թե «Օրինաց երկիր», այլ «Հորինած երկիր»։ Իհարկե, իրականում «հորինած» էր ոչ թե այդ կուսակցությունը, այլ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը, եւ առաջին հերթին` իշխող կոալիցիան, որը ձեւավորվել էր ոչ թե գաղափարական ընդհանրությունների, այլ իշխանության հասնելու «տեսլականի» շուրջ։ ՕԵԿ-ն, իհարկե, ընդդիմություն չի դառնա։ …

կարդալ ավելին

Արձագանք են ակնկալում

14.05.2006

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստրասբուրգում ակնկալում են Երեւանի եւ Բաքվի արձագանքը՝ ֆրանսիացի միջնորդ Բերնար Ֆասիեի վերջին այցի ընթացքում ներկայացված առաջարկների կապակցությամբ»,- «Թրենդ»-ին ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով՝ այցի ընթացքում Բերնար Ֆասիեն համանախագահների անունից Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանն է ներկայացրել «որոշ նոր առաջարկներ», ինչպես նաեւ՝ ավելի վաղ կայացած քննարկումների մանրամասներ: «Կարծում …

կարդալ ավելին

Կարեն Կարապետյանն՝ ԱԺ նախագա՞հ

14.05.2006

ԱԺ-ում երեկ լուրեր էին շրջում, որ եթե առաջիկայում Արթուր Բաղդասարյանը հրաժարական տա ԱԺ նախագահի պաշտոնից կամ ԱԺ-ն նրան իմպիչմենտ հայտարարի, ապա խորհրդարանի նոր խոսնակի պաշտոնում ընտրվելու է Ժողպատգամավոր խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: Ըստ մեր աղբյուրների, ԱԺ նախագահի տեղի վրա աչք ունեն նաեւ ՀՀԿ-ն՝ ի դեմս Տիգրան Թորոսյանի ու ՀՅԴ-ն՝ ի դեմս Վահան Հովհաննիսյանի: Մեր աղբյուրների …

կարդալ ավելին

Բաղդասարովը զարմացել է

14.05.2006

Կան փաստաթղթեր, որոնք վկայում են, թե տարեկան քանի անգամ է նորոգվել եւ տեխզննում անցել Սոչիում աղետի ենթարկված A-320 oդանավը: Այս մասին Gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Նա ասել է, որ փոքր ծավալի նորոգումը կատարվում է Հայաստանում: Այն իրականացնում են Բելգիական «Սաբինա տեքնիկս» ընկերության մասնագետները, իսկ պլանային նորոգումն արդեն իրականացվում է …

կարդալ ավելին

Քոչարյանը Եռաբլուր չի այցելում

14.05.2006

Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, անհայտ զինվորի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու համար Հաղթանակի զբոսայգի էր այցելել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Լավ է, որ նա հարգում է պետական տոներն ու մասնակցում է դրանց: Սակայն նկատենք, որ մեկ այլ, արդեն անկախ Հայաստանի պատմության մեջ մեծ նշանակություն ունեցող պետական տոնին Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ իր մասնակցությունը …

կարդալ ավելին

ՕԵԿ-ում մարտական են տրամադրված

14.05.2006

Այս օրերին «Օրինաց երկիր» կուսակցությունից եւ ԱԺ ՕԵԿ խմբակցությունից իրար հետեւից, հերթով դուրս են գալիս գործարար պատգամավորները: ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու դիմում էին ներկայացրել ԱԺ պատգամավորներ Մելիք Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը, Ալեքսան Պետրոսյանը, Գրիգոր Մարգարյանը: Երեկ նրանց է միացել նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբայրը՝ Սայադ Զախարյանը: Մեր աղբյուրների պնդմամբ, արդեն ՕԵԿ-ից դուրս գալու դիմում են …

կարդալ ավելին

Մնաց Արթուրը դուրս գա «Օրինաց երկրից»

14.05.2006

«Օրինաց երկիր» կուսակցության շուրջ ծավալված սկանդալն իրեն շատ երկար սպասեցնել չտվեց եւ հիմա գնալով նոր թափ է հավաքում: Այս օրերին «Օրինաց երկիր» կուսակցությունից եւ ԱԺ ՕԵԿ խմբակցությունից իրար հետեւից, հերթով դուրս են գալիս գործարար պատգամավորները: ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու դիմում էին ներկայացրել ԱԺ պատգամավորներ Մելիք Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը, Ալեքսան Պետրոսյանը, Գրիգոր Մարգարյանը: Երեկ նրանց է …

կարդալ ավելին

Դեմկուսն էլ է պատրաստվում

14.05.2006

Մայիսի 17-ին եւ 18-ին Երեւանում նախատեսվում է կազմակերպել տարածաշրջանային հեռանկարներին նվիրված համաժողով` «Կովկասն առանց ահաբեկության եւ հակամարտությունների: Քաղաքակրթությունների երկխոսություն կովկասյան խաչմերուկում» խորագրով: Համաժողովի անցկացման գաղափարը քննարկվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, եւ համաժողովն «Ազգային կենտրոն. քաղաքակրթությունների երկխոսություն» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է Ա. Աբրահամյանի հետ միասին: Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում տեղեկացրեց …

կարդալ ավելին

Արթուր Բաղդասարյանը կվերածվի քաղաքական մումիայի

14.05.2006

– Ձեր գնահատականներով, ինչո՞ւ են ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության գործարար պատգամավորները հերթով դիմում ներկայացնում Արթուր Բաղդասարյանին ու դուրս գալիս ՕԵԿ շարքերից: – Արթուր Բաղդասարյանի շրջապատում այնպիսի մարդիկ չեն, ովքեր կհամաձայնեն հանդես գալ որպես ընդդիմություն, որովհետեւ ընդդիմությունն, այնուամենայնիվ, փշոտ ճանապարհ է: Իսկ այդ մարդիկ հավաքվել են իր շուրջ` որպես ծրագրված իշխանության կուսակցություն: Միայն այդ պատճառով էին …

կարդալ ավելին

Երկու երես

14.05.2006

ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի համոզմամբ, «Օրինաց երկիր» խմբակցության հետ կատարվող վերջին իրադարձությունները «երկու երես» ունեն. այն միաժամանակյա կազմաքանդում է եւ ինքնալուծարում: «Կազմաքանդումը կատարվում է արտաքին ջանքերի տեսքով, ինքնալուծարումը` խմբակցությունից առնետավազքի: Կարող է տպավորություն ստեղծվել, թե հանրապետականների ու դաշնակցականների, մի կողմից, եւ դասալիք ՕԵԿ-ականների գործողությունների դրդապատճառները տարբեր են: Իրականում միեւնույն բանն է սրանց բոլորին ասպանդակում` …

կարդալ ավելին

Փարաքարի մասնագետի կարծիքը

14.05.2006

«Արդեն իսկ մեր ձեռքի տակ եղած հիմնավոր փաստերը մեր կարծիքով ապացուցում են, որ ոչ եղանակային պայմանները, ոչ օդանավակայանների դիսպետչերների գործողությունները եւ ոչ էլ առավել եւս շրջանառության մեջ դրված այն վարկածները, թե «Արմենիա» օդանավակայանի VIP սրահում, այնուհետեւ ինքնաթիռում ինչ-ինչ իրարանցումներ են եղել, չեն համապատասխանում իրականությանը եւ միանշանակորեն չէին կարող ինքնաթիռի կործանման գլխավոր պատճառ հանդիսանալ»,- այսպիսի բովանդակությամբ …

կարդալ ավելին

Ո՞ւմ աչքերով ենք նայում աշխարհին

14.05.2006

Մայիսի 9-ը մեզ համար կրկնակի տոն է. եւ՛ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է, եւ՛ Շուշիի ազատագրման։ Ռուսաստանում այդ տոնը փոքր-ինչ այլ հնչեղություն ունի։ Ռուսներն իրենց հաղթանակն են նշում։ «Խորհրդային եղբայրական ժողովուրդների միասնական պայքարի» մասին, իհարկե, լոզունգներ հնչում են (պատերազմի մասին ֆիլմերում էլ անպայման մի հայ, վրացի կամ ուզբեկ պիտի լինի), բայց դրանք ընդամենը …

կարդալ ավելին

Պառադ՝ ժամկետից շուտ

14.05.2006

Պարզաբանենք։ Ո՞րն է «պառադի»-ի՝ շքերթի իմաստը։ Այն ունի մի քանի նպատակներ, որոնցից թերեւս ամենագլխավորն ուժի ցուցադրումն է։ Ո՞ւմ: Առաջին հերթին, իհարկե, առկա եւ պոտենցիալ հակառակորդներին։ Այս դեպքում «ուժի դեմոնստրացիան» ուղղված էր «Օրինաց երկրի» դեմ, եւ ի տես բոլորի։ Ամեն ինչ սկսվեց պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՕԵԿ-ից հեռացվելու փաստով։ Եթե հիշում եք, ապրիլի 13-ին քվեարկության էր դրվել …

կարդալ ավելին

Հայաստանը չընտրվեց

14.05.2006

Մայիսի 9-ին Նյու Յորքում կայացել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ընտրությունները: ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վալերի Մկրտումյանի հավաստմամբ, Հայաստանը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը` խորհրդում ընտրվելու համար: Ամենաթեժ պայքարը ծավալվել է Արեւելաեվրոպական խմբում, որտեղ 6 տեղի համար դիմել էր 13 երկիր: Առաջին փուլում Հայաստանը հավաքել է 70 ձայն, որը բավարար չի եղել երկրորդ …

կարդալ ավելին

Կհանդիպեն Ստրասբուրգում

14.05.2006

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կկայանա մայիսի 18-19-ին՝ Ստրասբուրգում: Մամեդյարովը նշել է, որ նախարարները քննարկելու են հունիսին երկու երկրների նախագահների հանդիպման անհրաժեշտության հարցը: Արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը կմիանան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

կարդալ ավելին

Փոխանցել է

08.05.2006

Ռոբերտ Քոչարյանն իր ապրիլ ամսվա 318 հազար 400 դրամ աշխատավարձը փոխանցել է Ա-320 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված քաղաքացիների հարազատներին օգնության համար բացված հաշվեհամարին: Ռ. Քոչարյանի օրինակին են հետեւել նախագահի աշխատակազմի մյուս անդամները եւս։ Ընդհանուր գումարը` 12 մլն 599 հազար դրամ: Ի դեպ, այս օրերին Ազգային ժողովում եւս ընթանում է այդ նպատակով նախատեսված դրամահավաքը: Ավիավթարից զոհվածների …

կարդալ ավելին

«Չօգտագործված հնարավորությունների հինգ տարիներ»

08.05.2006

Սակայն մինչ համաժողովի սկսվելն ասուլիս էր հրավիրել Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանը: Վերջինիս գնահատմամբ` ԵԽ-ին Հայաստանի անդամակցության ամենամեծ նվաճումները մահապատժի վերացումը եւ սահմանադրության փոփոխությունն են: Ըստ նրա, ԵԽ-ն կարեւորում է արդար ընտրությունների անցկացումն ու նաեւ, այդ համատեքստում, ընտրական, դատական օրենսգրքերի, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի, ԶԼՄ-ների ազատությանն ուղղված բարեփոխումները: ԵԽ քաղաքական …

կարդալ ավելին