«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կկայանա մայիսի 18-19-ին՝ Ստրասբուրգում: Մամեդյարովը նշել է, որ նախարարները քննարկելու են հունիսին երկու երկրների նախագահների հանդիպման անհրաժեշտության հարցը: Արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը կմիանան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: