Հայաստանը չընտրվեց

14/05/2006

Մայիսի 9-ին Նյու Յորքում կայացել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ընտրությունները: ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վալերի Մկրտումյանի հավաստմամբ, Հայաստանը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը` խորհրդում ընտրվելու համար: Ամենաթեժ պայքարը ծավալվել է Արեւելաեվրոպական խմբում, որտեղ 6 տեղի համար դիմել էր 13 երկիր: Առաջին փուլում Հայաստանը հավաքել է 70 ձայն, որը բավարար չի եղել երկրորդ փուլում ընտրապայքարը շարունակելու համար: