ՕԵԿ-ում մարտական են տրամադրված

14/05/2006

Այս օրերին «Օրինաց երկիր» կուսակցությունից եւ ԱԺ ՕԵԿ խմբակցությունից իրար հետեւից, հերթով դուրս են գալիս գործարար պատգամավորները: ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու դիմում էին ներկայացրել ԱԺ պատգամավորներ Մելիք Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը, Ալեքսան Պետրոսյանը, Գրիգոր Մարգարյանը: Երեկ նրանց է միացել նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբայրը՝ Սայադ Զախարյանը: Մեր աղբյուրների պնդմամբ, արդեն ՕԵԿ-ից դուրս գալու դիմում են գրել նաեւ Սամվել Շահգալդյանը, Էդուարդ Գաբրիելյանը, Խաչիկ Պետրոսյանը, Արկադի Համբարձումյանը: Սակայն առայժմ այդ դիմումները չեն հրապարակվում: Բայց, չնայած սրան, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը «168 Ժամի» հետ զրույցում ասել է, որ իրենք մարտական են տրամադրված: Իսկ ՕԵԿ-ն իր պաշտոնական դիրքորոշումն առավել մանրամասն կհայտնի առաջիկայում՝ հրավիրվելիք ասուլիսում: