Ռոբերտ Քոչարյանն իր ապրիլ ամսվա 318 հազար 400 դրամ աշխատավարձը փոխանցել է Ա-320 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված քաղաքացիների հարազատներին օգնության համար բացված հաշվեհամարին: Ռ. Քոչարյանի օրինակին են հետեւել նախագահի աշխատակազմի մյուս անդամները եւս։ Ընդհանուր գումարը` 12 մլն 599 հազար դրամ: Ի դեպ, այս օրերին Ազգային ժողովում եւս ընթանում է այդ նպատակով նախատեսված դրամահավաքը: Ավիավթարից զոհվածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար հանձնախմբի անդամ, պատգամավոր Վլադիմիր Բադալյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ մի քանի օրից իրենք կավարտեն դրամահավաքը: «Վստահ եմ, որ կկարողանանք մեծ գումար հավաքել եւ այդ ընտանիքներին փոխանցել: Թեեւ, հասկանալի է, որ ցանկացած գումար չի կարողանա սփոփել այդ մարդկանց անդառնալի կորուստները»,- ասաց նա: