Արձագանք են ակնկալում

14/05/2006

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստրասբուրգում ակնկալում են Երեւանի եւ Բաքվի արձագանքը՝ ֆրանսիացի միջնորդ Բերնար Ֆասիեի վերջին այցի ընթացքում ներկայացված առաջարկների կապակցությամբ»,- «Թրենդ»-ին ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով՝ այցի ընթացքում Բերնար Ֆասիեն համանախագահների անունից Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանն է ներկայացրել «որոշ նոր առաջարկներ», ինչպես նաեւ՝ ավելի վաղ կայացած քննարկումների մանրամասներ: «Կարծում եմ, դա շատ կարեւոր այց էր Մոսկվայում առաջարկների վերջնական համաձայնեցմանը նվիրված մեր (համանախագահների) հանդիպումից հետո»,- ասել է Մերզլյակովը: Ըստ նրա, կողմերից յուրաքանչյուրը կուսումնասիրի ներկայացված գաղափարները, եւ «աշխատանք կտարվի դրանք համաձայնեցնելու ուղղությամբ»: