Երեկվա հանրահավաքի ժամանակ Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն իրենց կուսակցության անունից համերաշխություն հայտնեց աշխարհում բռնապետի համբավ ունեցող մի շարք ղեկավարների: Ու քանի որ հնչեց նաեւ Սադամ Հուսեյնի անունը, լրագրողները Կոմկուսի առաջնորդից հետաքրքրվեցին, թե իրենց կուսակցությունը հնարավո՞ր է որեւէ ակցիա կազմակերպի` ի պաշտպանություն Սադամ Հուսեյնի: «Մենք ասելու ենք, որ այն մարդը, որն ընտրվել է իր ժողովրդի …
կարդալ ավելինԶեկույցում ներկայացված վիճակագրական տվյալները վկայում են, որ ստացված գրավոր դիմում-բողոքների շարքում քանակապես գերակշռում են բողոքները Ոստիկանության, դատարանների, Դատախազության, Արդարադատության նախարարության եւ իր գերատեսչությունների, Պաշտպանության նախարարության եւ պետական այլ մարմինների դեմ: Արձանագրելով, որ 2004-ին ոստիկանության դեմ տրված բողոքներում զգալի թիվ են կազմել ապօրինի բերման ենթարկելու, անազատության մեջ ապօրինի պահելու, վարչական իրավախախտում վերագրելու, ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու …
կարդալ ավելինՀՀ Ոստիկանապետի հրամանով` Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության գնդապետ Ավետիք Ստեփանյանը` ազատվելով Ոստիկանության Երեւան քաղաքի Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի պետի պաշտոնից: Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Մուշեղ Հակոբյանը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով` Ոստիկանության փոխգնդապետ Սամվել Ռշտունին նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ` …
կարդալ ավելին«Տարիներ առաջ` 2000թ. ՀՀԿ-ից անջատվեց երկրապահի թեւը եւ ստեղծեց «Հանրապետություն» կուսակցությունը, բայց դրանից մեր կուսակցությունը չտուժեց: Ես վստահ եմ, որ կուսակցությունն ունի միջուկ, ունի բազմաթիվ նվիրված անդամներ, որ կուսակցության ցանկացած բեկորի հեռացման դեպքում էլ կուսակցությունը կպահպանի ավանդույթները»,- ՀՀԿ կայքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` նկատելով, թե կուսակցական պառակտումների «ցավը պատել» է …
կարդալ ավելին«Պաշտոնապես Հայաստանում գրաքննություն չկա, սակայն նախագահի աշխատակազմն իր քաղաքականությունն է թելադրում, հատկապես հանրային հեռուստատեսությանը»,- հայաստանյան լրատվամիջոցների ազատությունն իր զեկույցում այսպես է գնահատում միջազգային հեղինակավոր Freedom House-ը: Ըստ այդ կազմակերպության վերլուծաբանների` «Չնայած լրատվամիջոցների բազմազանությանը` մի քանի խոշոր լրատվամիջոցներ գտնվում են իշխանությունների ազդեցության տակ, եւ հանրային հեռարձակումները անկախ չեն»: Freedom House-ն արձանագրում է, որ անցած տարի մամուլի …
կարդալ ավելինՔաղաքական եւ ռազմական ուսումնասիրությունների ինստիտուտի ռազմական կանխատեսումների կենտրոնի վարիչ, ռազմական գիտությունների թեկնածու Անատոլի Ցիգանյուկը հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել Կասպիա-Կովկասյան տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ, որտեղ առանձին ուշադրություն է դարձվում հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ցիգանյուկի կարծիքով, եթե Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը եւ Հունաստանի հետ հարաբերությունները չկարգավորվեն, ապա չի բացառվում, որ այս երկրի կողմնորոշումը փոխվի դեպի հյուսիս եւ արեւելք։ «Այդ …
կարդալ ավելինՕրերս «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն է եղել արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, ով իշխանություններին հաճոյանալու համար ընդդիմության մասին խոսելիս ասել է, թե Հայաստանում ալան-թալանը սկսվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության օրոք: Եվ ավելացրել է, թե Լ. Տեր-Պետրոսյանի եղբայրն այդ տարիներին Հայաստանի կեսը թալանել է: Մեր տեղեկություններով` Լ. Տեր-Պետրոսյանը պատրաստվում է դատի տալ Հենրիկ Իգիթյանին: …
կարդալ ավելինՕշական գյուղի ընտրակեղծարար Սպարտակ Եղիազարյանը ստեղծագործական նոր ջիղ է հաղորդել ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորներին: Երեկ նրանք ԱԺ խումբ-խմբակցություններին օրենսդրական երկու նախաձեռնություն են տարածել` գրեթե նույն բովանդակությամբ: Մեկով ցանկանում են ստեղծել հանրաքվեի ընթացքում թույլ տրված իրավախախտումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, մյուսով` 2003թ. նախագահական եւ Աժ ընտրությունների: Ի դեպ, ընտրակեղծարարներ փնտրող օրինագծի հեղինակներից մեկը Վիկտոր Դալլաքյանն է, …
կարդալ ավելինԵրեկ Պուշկին փողոցի խաչմերուկը փակ էր: Պարզվեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նախաձեռնած «Հայաստանում Ջազի օրեր» 5-րդ ամենամյա փառատոնի միջոցառումների շրջանակում երեկ ԱՄՆ դեսպանության վերնախավը՝ Ջոն Էվանսի գլխավորությամբ, եւ ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչներ հավաքվել էին ջազմեն Լեւոն Մալխասյանի՝ Մալխասի ամիսներ առաջ բացված ակումբում: Այնտեղ էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը եւ մի քանի …
կարդալ ավելին«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե երեկվա իրենց հանրահավաքի ժամանակ ՀՀ նախագահի նստավայր է «ժամանել» հատուկ նշանակության ջոկատայիններով ութ մեքենա: Սակայն հետաքրքիրն այն է, որ հանրահավաքից հետո տեղի ունեցած երթի մեջ Բաղրամյան պողոտան ներառված չէր: Եվ այդ դեպքում զարմանալի է նախագահական նստավայրի մոտ հատուկ ջոկատայիններ բերելու մասին Ա. …
կարդալ ավելինԿրեմլի մամլո ծառայության տեղեկացմամբ` երեկ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ: Հաղորդագրության մեջ ասված է, որ Պուտինը եւ Քոչարյանը «քննարկել են ռուս-հայկական համագործակցության հրատապ հարցեր»: «Կարծիքների պարբերական փոխանակման շրջանակներում ՌԴ եւ Հայաստանի առաջնորդներն արծարծել են նաեւ բազմակողմ ձեւաչափերում գործակցության հարցեր»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Այլ մանրամասներ չեն …
կարդալ ավելին«Համայնքները ժողովրդի հետ շփման առաջին օղակն են, նրանց հոգսերին ամենից քաջատեղյակը, եւ չկայացնել այդ օղակն` ուղղակի կարճատեսություն կլինի»,- ՀՀ նախագահին առընթեր Տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նշելով, որ համայնքների գործունեությունն ավելի արդյունավետ կլինի, եթե համայնքային հարցերով լիարժեքորեն զբաղվեն համայնքները, նա ասել է, որ ՏԻՄ կայացմանը զուգընթաց, ավելի շատ …
կարդալ ավելինՀանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարել էր, թե ամեն անգամ, երբ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հեռուստաեթերում երեւում է, նա կորցնում է իր` առանց այն էլ փոքր թվով ընտրազանգվածը: Երեկվա հանրահավաքի ժամանակ Ա. Կարապետյանը, դիմելով Ալեքսան Հարությունյանին, ասաց. «Տրամադրեք ինձ եթեր, եւ թող ես կորցնեմ իմ ունեցած ձայներն ամբողջությամբ եւ դուրս գամ քաղաքական դաշտից»: …
կարդալ ավելինԻսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով նախկինում ընդդիմության հրավիրած հանրահավաքներին անձրեւի տակ հրաժարվում էր ելույթ ունենալ եւ անձրեւանոցը ձեռքին անմիջապես գնում, պատսպարվում էր Մատենադարանին հարող կամարների տակ, երեկ իրենց կուսակցության նախաձեռնած միտինգի ժամանակ չափսոսեց անգամ իր թանկարժեք կոստյումը: Ու առանց անձրեւանոցի ելույթ ունեցավ: Արդյունքում, ՆԺԿ նախագահը ոտքից գլուխ մի լավ թրջվեց: Թեեւ, ինչպես …
կարդալ ավելինՔաղաքական գործիչները չեն հասկանում, թե ինչ են ուզում: Նման կարծիք հայտնեց ՄԱԱ երեկվա հյուրը` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Եվ ըստ նրա, եթե իշխանության դեպքում պասիվ խնդիրը` իշխանությունը պահել, կատարվում է, ապա ընդդիմության ակտիվ խնդիրը` իշխանությունը վերցնելը կամ ժողովրդին վերադարձնելը, չի կատարվում: «Քաղաքական գործիչն ասում է, որ գնայինք Բաղրամյան, մեզ կծեծեին. մարդը մտել …
կարդալ ավելինԸստ Համաշխարհային բանկի եւ Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի միջեւ երեկ կնքված դրամաշնորհային համաձայնագրի, գազի եւ ջերմամատակարարման ծառայությունների մատչելիությունը բազմաբնակարան շենքերի աղքատ բնակչության համար բարելավելու նպատակով տրամադրվելու է 3,1 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագիրը ֆինանսավորում է «Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերությունը», որը հիմնադրվել է 2003թ. Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման դեպարտամենտի եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից։ Ինչպես նշեց …
կարդալ ավելին«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արամ Հարությունյանը երեկ լրագրողներին վստահեցնում էր, թե ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում սարսափի մթնոլորտ է. մարդիկ վախենում են նույնիսկ միջանցքներում կանգնել եւ զրուցել, ու ընդհանրապես այնտեղ ամեն բան հիշեցնում է 1937 թվականը: Ա. Հարությունյանի խոսքերից տպավորություն էր ստեղծվում, թե մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Գեղամ Գեւորգյանը հաց չի ուտում, գիշերները չի …
կարդալ ավելինԵրեկ տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի չորրորդ նիստը` ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Միջգերատեսչական հանձնաժողովում ստացված շուրջ 250 առաջարկություններից քննարկվել են Ժամանակացույցով չորրորդ նիստի օրակարգում ընդգրկված «Հայաստանի արտաքին անվտանգության ռազմավարությունը: Համահայկական ինտեգրման ռազմավարությունը» բաժիններին վերաբերող առաջարկությունները: Մտքերի փոխանակման արդյունքում կատարված լրամշակումներին, ընդհանուր առմամբ, հավանություն է տրվել:
կարդալ ավելինԱպրիլի 28-ին կարճատեւ աշխատանքային այցով Ստեփանակերտ էր ժամանել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որ ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումներից բացի, հանդիպում ունեցավ նաեւ Արցախի պետական համալսարանում: «Ես հասկանում եմ, որ ձեզ համար դժվար է ապրել երկրի կարգավիճակի անորոշության պայմաններում, բայց պետք է շարունակել ապրել: Այսօր կա միասնական Հայաստան եւ Ղարաբաղ, անկախ այն բանից, որ երկու քաղաքական միավոր …
կարդալ ավելինՄարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը երեկ իր տարեկան հաշվետությունը ներկայացնելիս հայտարարել է, որ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի կողմից ոտնահարվել են ինչ-որ ՍՊԸ-ի իրավունքները, եւ նրանցից խլել են նրա սեփականությունը` ալրաղացը: Լ. Ալավերդյանը իր հաշվետվության մեջ ընդգծել էր, որ թեեւ դատարանը որոշել է, որ այդ ալրաղացը պետք է վերադարձնել իրական տիրոջը՝ ՍՊԸ-ին, սակայն …
կարդալ ավելին