«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե երեկվա իրենց հանրահավաքի ժամանակ ՀՀ նախագահի նստավայր է «ժամանել» հատուկ նշանակության ջոկատայիններով ութ մեքենա: Սակայն հետաքրքիրն այն է, որ հանրահավաքից հետո տեղի ունեցած երթի մեջ Բաղրամյան պողոտան ներառված չէր: Եվ այդ դեպքում զարմանալի է նախագահական նստավայրի մոտ հատուկ ջոկատայիններ բերելու մասին Ա. Կարապետյանի հայտարարությունը: