Տեսնես` ո՞վ է կեղծել

04/05/2006

Օշական գյուղի ընտրակեղծարար Սպարտակ Եղիազարյանը ստեղծագործական նոր ջիղ է հաղորդել ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորներին: Երեկ նրանք ԱԺ խումբ-խմբակցություններին օրենսդրական երկու նախաձեռնություն են տարածել` գրեթե նույն բովանդակությամբ: Մեկով ցանկանում են ստեղծել հանրաքվեի ընթացքում թույլ տրված իրավախախտումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, մյուսով` 2003թ. նախագահական եւ Աժ ընտրությունների: Ի դեպ, ընտրակեղծարարներ փնտրող օրինագծի հեղինակներից մեկը Վիկտոր Դալլաքյանն է, որը շա՜տ էր երազում լինել իշխանամետ ԲՀԿ ծրագրի հեղինակը: