Քոչարյանը զանգել է Պուտինին

04/05/2006

Կրեմլի մամլո ծառայության տեղեկացմամբ` երեկ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ: Հաղորդագրության մեջ ասված է, որ Պուտինը եւ Քոչարյանը «քննարկել են ռուս-հայկական համագործակցության հրատապ հարցեր»: «Կարծիքների պարբերական փոխանակման շրջանակներում ՌԴ եւ Հայաստանի առաջնորդներն արծարծել են նաեւ բազմակողմ ձեւաչափերում գործակցության հարցեր»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: