քաղաքականություն

Քաղաքական քաղաքապետ կլինի

22.04.2006

Մեր նախորդ համարի «Ծառայողական» վերնագրով հրապարակման մեջ վրիպակ է եղել: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի խոսքի մեջբերումը՝ «Նորից ընտրվելու պարագայում աշխատելու եմ այն թիմի հետ, որը տվյալ ժամանակաշրջանում կկառավարի երկիրը», կարդալ հետեւյալ կերպ. «Այսօր ես ոչ մի կուսակցության հետ չեմ համագործակցել: Հաջորդ քաղաքապետը, որը կլինի արդեն քաղաքական քաղաքապետ, նա ոչ միայն կմասնակցի, այլեւ պարտավոր կլինի նաեւ …

կարդալ ավելին

Զորավարժություններ՝ Լեռնային Ղարաբաղում

22.04.2006

Ապրիլի 11-21-ը Լեռնային Ղարաբաղում անցկացվող բանակային հրամանատարաշտաբային զորավարժություններին, որն անց էր կացվում ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Սեյրան Օհանյանի հրամանատարությամբ, դիտորդի կարգավիճակով հերթական փուլին ապրիլի 19-ին ներկա էին գտնվում նաեւ ՀՀ պաշտպանության նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը …

կարդալ ավելին

Ընդդիմությունը բանակցում է իշխանությունների հետ

22.04.2006

«Թե ընդդիմության, թե իշխանության մեջ այսօր մի հատված կա, որն ուզում է ոչ թե երկրում վիճակը փոխվի, այլ որ իր վիճակը փոխվի, եւ ինքն այդ իշխանական համակարգում տեղ գրավի»,- համոզված է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա` այսօր որոշ ընդդիմադիր կուսակցություններ 2007թ. խորհրդարանում տեղ ունենալու համար զբաղված են իշխանությունների հետ բանակցություններ վարելով: «Այդ …

կարդալ ավելին

Քաղաքական շարժման սեզոնը բացվեց

22.04.2006

Գարունը եկել է, օրերը տաքացել են, ու ընդդիմադիր մի քանի կուսակցություններ որոշել են նախորդ տարիների պես այցելել մարզեր, տեղում ծանոթանալ մարդկանց դարդերին ու հերթական անգամ փորձել «քաղաքացիական շարժում» ձեւավորել` երկիրն «ապօրինի իշխանություններից ազատելու համար»: Բայց ինչպես եւ նախորդ փորձերի ժամանակ, այս անգամ եւս ընդդիմադիրների ջրերը կարծես թե մի առվով չեն հոսում: Տպավորությունն այնպիսին է, որ …

կարդալ ավելին

Վերանայում

19.04.2006

Մեծ Բրիտանիայում որոշել են փոփոխել ընկերությունների միաձուլման պայմանագրերի կնքման կարգը, որպեսզի բացառվի ռուսական «Գազպրոմի» կողմից բրիտանական խոշորագույն գազ մատակարարող ընկերության` «Ցենտրիկայի» հնարավոր կլանումը: Բրիտանական «Financial Times»-ի տեղեկություններով` դեռեւս փետրվարին առեւտրի եւ արդյունաբերության նախարար Ալան Ջոնսոնն այլ նախարարների հետ քննարկել է այն իրավական փոփոխությունները, որոնք թույլ կտան խոչընդոտել «Գազպրոմի» հայտը, որի մասին խոսակցություններ են ընթանում: «Ցենտրիկայի» …

կարդալ ավելին

Չբացահայտված հարցեր

19.04.2006

ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար Կառլոս Պետրոսյանն այժմ ռուսաստանյան «Տրանսնեվթ» խոշոր ընկերության նախագահի խորհրդականն է: Խորհրդային տարիներին նման պաշտոնյային պարզապես արգելվում էր դուրս գալ տվյալ երկրից, որի անվտանգությանն առնչվող կարեւորագույն եւ հույժ գաղտնի ինֆորմացիայի կրողն էր: Այսինքն՝ որպեսզի ԱԱԾ նախարարն այն դուրս չտանի (իր բոլոր հետեւանքներով): Սակայն դրա համար տվյալ երկիրը ճիշտ կանի նման խնդիրներն …

կարդալ ավելին

Մուգ ակնոցներով ամեն ինչ մութ է երեւում

19.04.2006

«Ի՞նչ է՝ նկարում ես, որ տանես «Հայկական ժամանակում» կամ «168 Ժամում» տպե՞ս: Էդ ինչե՞ր եք գրում իմ մասին ձեր թերթերում: Էդ ո՞ւմ դեմ եք գրում, բա դուք չե՞ք վախենում: Էդ ո՞վ է ինձ մութ անտառ հրավիրում: Դե թող հրավիրի՝ ոտը վրից կպոկեմ: Բա՞»: Այս խոսքերի հեղինակը փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանն է, ով Ոստիկանի օրվա միջոցառման ժամանակ` …

կարդալ ավելին

Աշխարհի լռությունը խախտելու համար

19.04.2006

ՀՀ-ում բնակվող ամերիկահայերն ապրիլի 24-ին «Դեղին ժապավեն» ակցիա են նախաձեռնում Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ: Ակցիան ուղղված է ՀՀ բարեկամ այն երկրներին, որոնց ներկայացուցիչներն իրենց իրավունք են վերապահում հրապարակավ հերքել ցեղասպանության փաստը: Վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ցեղասպանության մասին խոսելիս ասել էր, որ իրերը պետք է կոչել իրենց …

կարդալ ավելին

Միակ թեկնածուն Սերժ Սարգսյա՞նն է

19.04.2006

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի խոսքերով, այսօր Հայաստանի քաղաքական կուսակցությունների մեծ մասն արեւմտամետ տրամադրվածություն ունի, սակայն Արեւմուտքն իր թեկնածուն չունի երկրում կայանալիք նախագահական ընտրություններում: «Արեւմուտքի աջակցությունն էր վայելում Արթուր Բաղդասարյանը, բայց, տեսեք, թե նրա հետ ինչ եղավ»,- ընդգծել է Ա.Կարապետյանը: ԱԺ-ում մասնավորեցման ծրագրի շուրջ քվեարկությունն, ըստ ՆԺ առաջնորդի, հաստատում է նման կանխատեսումների կայացածությունը: Նա …

կարդալ ավելին

Սաստիկ են վերահսկում

19.04.2006

Օրինացերկրացիները պնդում են, թե այդ տարիներին սեփականաշնորհման գործընթացն ուղեկցվել է հսկայական չարաշահումներով եւ ակնհայտ հանցագործություններով։ Թե ինչո՞ւ են նրանք միայն հիմա նկատել, որ «գործընթացն ուղեկցվել է հսկայական չարաշահումներով», մնում է ենթադրել. դե, նախընտրական տարի է, ու այդ ֆոնին դեռ շատ այլ բաներ էլ կհասցնեն նկատել: Օրերս ԱԺ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իրենց նկատածի առիթով դիմել …

կարդալ ավելին

Ի՞նչ ասել Օհարային

19.04.2006

Տարածաշրջանի հուշարձանների վիճակն ուսումնասիրելու համար աշնանը Հայաստան, Վրաստան, Ադրբեջան կայցելի ԵԽ ներկայացուցիչ տիկին Օհարան: Երեկ այս մասին հայտարարեց ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի օրերին ադրբեջանցիները տարածել են «ՀՀ-ում ադրբեջանական կարեւոր պատմամշակութային հուշարձանների վիճակը» վերնագրով նախագիծ, ուր հայերին մեղադրում են ՀՀ տարածքում բազմաթիվ ադրբեջանական հուշարձանների ոչնչացման մեջ: Տ. Թորոսյանը չի …

կարդալ ավելին

Կեղծենք քարտերով

19.04.2006

Ամենայն հավանականությամբ, ԱԺ աշնանային նստաշրջանի նիստերին պատգամավորների գրանցումն ու քվեարկությունը տեղի կունենա հատուկ քարտերի միջոցով: Իսկ քարտերով քվեարկության մեխանիզմի մտահղացումը բացատրվում է նրանով, թե այն հնարավորինս կբացառի մեկը մյուսի փոխարեն քվեարկելու մեր ԱԺ պատգամավորների համատարած մոլուցքն, ու մեր «դաշնակահար» պատգամավորները կսովորեն մեկ «դաշնամուրով» յոլա գնալու աշխարհում ընդունված պրակտիկային: Իսկ մեզ մոտ, ինչպես գիտեք, հին ու …

կարդալ ավելին

Պատգամավոր Արզաքանցյանին ոչ ոք չի ծեծել

19.04.2006

«Հայկական «Գրեյթ Վելլի» գինու եւ կոնյակի ձեռնարկության սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ձեւացրեց, իբր իրեն ծեծել են, որպեսզի մոսկովյան խաղատանը չվերադարձներ մոտ 1 մլն դոլարի պարտքը»,- ասված է ռուսական «Վոդկա» էլեկտրոնային կայքում: Նույն աղբյուրի պնդմամբ, Մոսկվայում «Մեդիամաքսի» աղբյուրները տեղեկացրել են, որ այս տարվա հունվարի վերջին Տ. Արզաքանցյանը «Կուտուզով» խաղատանը տարվել է մոտ 1 մլն …

կարդալ ավելին

Հանդիպում Ռոստովում

19.04.2006

ՌԴ Ռոստովի մարզում Հայաստանի օրերի շրջանակներում այնտեղ գտնվող ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է Ռոստովի մարզի նահանգապետ Վ. Չուբի հետ, որտեղ քննարկել են հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առկա վիճակի եւ զարգացման հեռանկարների մասին հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի տնտեսության մեջ ՌԴ սուբյեկտների գործարար շրջանակների ներդրումների ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, երկու երկրների …

կարդալ ավելին

Ի՞նչ միջոցներով է դղյակ կառուցվում

17.04.2006

«Ամրոց» ռեստորանի հարակից տարածքում (Կասկադի եւ «Ամրոցի» մեջտեղում) մի նոր թաղամաս կա, որտեղ մեծ թափով շինարարություն է ընթանում, դղյակներ ու էլիտար շենքեր են կառուցվում: Շքեղ նորակառույցների տերերը, բնականաբար, պետական պաշտոնյաներ ու գործարար մարդիկ են: Դղյակների շինարարները մեկ առ մեկ գիտեն, թե որն ում տունն է: Այստեղ մի հսկայական դղյակ է կառուցում ԱԺ նախագահ, «Օրինաց երկիր» …

կարդալ ավելին

Մինչեւ տարեվերջ

17.04.2006

Մինչեւ ընթացիկ տարեվերջ Ախալքալաքի ռուսաստանյան ռազմակայանից դուրս կբերվի ողջ ծանր սպառազինությունը: Այդ մասին «ITAR-TASS»-ի վկայությամբ՝ հայտնել է Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Կուպարաձեն: «Անձնակազմը, թեթեւ հրազենը եւ Ռուսաստանին պատկանող ողջ շարժական գույքն Ախալքալաքից դուրս կբերվեն մինչեւ 2007 թվականի վերջը, ինչից հետո ռազմակայանը վերջնականապես կփակվի»,- ասել է Կուպարաձեն: Նրա վկայությամբ՝ սպառազինության որոշ մասը տեղափոխվելու է …

կարդալ ավելին

Կրկին փորձիր

17.04.2006

Ռուսաստանն ապրիլի 18-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ կրկին բանակցություններ կանցկացնի ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Եվրամիության հետ: Մոսկվան նոր բանակցություններ է նախաձեռնել այն բանից հետո, երբ Իրանը մերժել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մոհամեդ էլ-Բարադեյի հորդորը՝ հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից: Միաժամանակ վերջին հարցումները վկայում են, որ ամերիկացիների 48%-ը կողմ է, որ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ սկսի Իրանի …

կարդալ ավելին

Կեղծել է

17.04.2006

«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ հանցանքի համար, վախի տակ եմ արել, ու այլեւս չեմ կարող այսպես ապրել: Անընդհատ վախի տակ ապրելու իրավունք չունեմ, եւ ուզում եմ ինքնամաքրմամբ զբաղվել, մեղքերի թողություն անել: Վախեցրել են անընդհատ, դուք չեք պատկերացնում` ի՞նչ են նշանակում նման ճնշումներն էսօրվա հզոր մարդկանց կողմից»,- երեկ հայտարարեց Օշական գյուղի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սպարտակ …

կարդալ ավելին

Եկամտաբեր բիզնես

17.04.2006

«Այսօր ՀՀ-ում իշխանությունը դարձել է ամենախոշոր եկամուտ բերող բիզնեսը: Իշխանություն նշանակում է` եկամտաբեր բիզնես, դրա համար էլ այդ մարդիկ չեն ուզում հրաժարվել իշխանությունից»,- երեկ այսպիսի հայտարարություն է արել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Ի դեպ, համեմատելով հայաստանյան իշխանություններին Իտալիայի իշխանությունների հետ, Վ. Մանուկյանը նկատեց. «Հիմա մեր իշխանություններն ինչ արհամարհանքով են վերաբերվում Բեռլուսկոնիին, թե` «տեսար, մենք տղա …

կարդալ ավելին

907 բանաձեւը վերացվելու է

17.04.2006

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վաշինգտոն կատարելիք պաշտոնական այցի ընթացքում կարող է քննարկվել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւի վերացման հարցը»,- ըստ «Trend»-ի, Բաքվում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Քոլբին: Հիշեցնենք, որ ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւն արգելում է ԱՄՆ կառավարական օգնության տրամադրումը Ադրբեջանին՝ ՀՀ-ն շրջափակելու պատճառով: Քոլբին նշել է, որ Ադրբեջանի նախագահն այցի ընթացքում հնարավորություն է …

կարդալ ավելին