Մեծ Բրիտանիայում որոշել են փոփոխել ընկերությունների միաձուլման պայմանագրերի կնքման կարգը, որպեսզի բացառվի ռուսական «Գազպրոմի» կողմից բրիտանական խոշորագույն գազ մատակարարող ընկերության` «Ցենտրիկայի» հնարավոր կլանումը: Բրիտանական «Financial Times»-ի տեղեկություններով` դեռեւս փետրվարին առեւտրի եւ արդյունաբերության նախարար Ալան Ջոնսոնն այլ նախարարների հետ քննարկել է այն իրավական փոփոխությունները, որոնք թույլ կտան խոչընդոտել «Գազպրոմի» հայտը, որի մասին խոսակցություններ են ընթանում: «Ցենտրիկայի» վաճառքին կարող է հետեւել նաեւ Շոտլանդէներգոյի վաճառքը: Իսկ «Գազպրոմի» հետ կապված նախարարների մտահոգության պատճառը գազի մատակարարման անվտանգությունն է: Ներկայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերանայում է երկրի էներգետիկ քաղաքականությունը` ուշադրությունը կենտրոնացնելով գազի մատակարարման անվտանգության վրա: