ՌԴ Ռոստովի մարզում Հայաստանի օրերի շրջանակներում այնտեղ գտնվող ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է Ռոստովի մարզի նահանգապետ Վ. Չուբի հետ, որտեղ քննարկել են հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առկա վիճակի եւ զարգացման հեռանկարների մասին հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի տնտեսության մեջ ՌԴ սուբյեկտների գործարար շրջանակների ներդրումների ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, երկու երկրների միջեւ տնտեսապես արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության հաստատմանը: