Տարածաշրջանի հուշարձանների վիճակն ուսումնասիրելու համար աշնանը Հայաստան, Վրաստան, Ադրբեջան կայցելի ԵԽ ներկայացուցիչ տիկին Օհարան: Երեկ այս մասին հայտարարեց ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի օրերին ադրբեջանցիները տարածել են «ՀՀ-ում ադրբեջանական կարեւոր պատմամշակութային հուշարձանների վիճակը» վերնագրով նախագիծ, ուր հայերին մեղադրում են ՀՀ տարածքում բազմաթիվ ադրբեջանական հուշարձանների ոչնչացման մեջ: Տ. Թորոսյանը չի բացառում, որ Ադրբեջանը կներկայացնի մի ցուցակ, ուր կնշի ՀՀ տարածքում իբր եղած եւ իբր ոչնչացված հուշարձանների մասին: Ուստի այս ամենը կանխելու համար ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ պետք է բոլոր հարցերի պատասխաններն ունենալ: