Եկամտաբեր բիզնես

17/04/2006

«Այսօր ՀՀ-ում իշխանությունը դարձել է ամենախոշոր եկամուտ բերող բիզնեսը: Իշխանություն նշանակում է` եկամտաբեր բիզնես, դրա համար էլ այդ մարդիկ չեն ուզում հրաժարվել իշխանությունից»,- երեկ այսպիսի հայտարարություն է արել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Ի դեպ, համեմատելով հայաստանյան իշխանություններին Իտալիայի իշխանությունների հետ, Վ. Մանուկյանը նկատեց. «Հիմա մեր իշխանություններն ինչ արհամարհանքով են վերաբերվում Բեռլուսկոնիին, թե` «տեսար, մենք տղա ենք, կարող ենք իշխանություն պահել, իսկ դու ընկել ես ինչ-որ ազնվության հետեւից, ու չես կարող իշխանությունդ պահել»: