Կեղծել է

17/04/2006

«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ հանցանքի համար, վախի տակ եմ արել, ու այլեւս չեմ կարող այսպես ապրել: Անընդհատ վախի տակ ապրելու իրավունք չունեմ, եւ ուզում եմ ինքնամաքրմամբ զբաղվել, մեղքերի թողություն անել: Վախեցրել են անընդհատ, դուք չեք պատկերացնում` ի՞նչ են նշանակում նման ճնշումներն էսօրվա հզոր մարդկանց կողմից»,- երեկ հայտարարեց Օշական գյուղի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սպարտակ Եղիազարյանը, ով 2003թ. մինչ այսօր տեղի ունեցած բոլոր ընտրություններում որպես Ռ. Քոչարյանի ներկայացուցիչ կեղծել է ընտրության եւ հանրաքվեի արդյունքները: