«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վաշինգտոն կատարելիք պաշտոնական այցի ընթացքում կարող է քննարկվել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւի վերացման հարցը»,- ըստ «Trend»-ի, Բաքվում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Քոլբին: Հիշեցնենք, որ ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւն արգելում է ԱՄՆ կառավարական օգնության տրամադրումը Ադրբեջանին՝ ՀՀ-ն շրջափակելու պատճառով: Քոլբին նշել է, որ Ադրբեջանի նախագահն այցի ընթացքում հնարավորություն է ունենալու հանդիպել Կոնգրեսի անդամների հետ, սակայն 907-րդ բանաձեւի վերջնական վերացման հարցը կախված է Կոնգրեսի Արտաքին հատկացումների կոմիտեից: «Բանաձեւը կարող է վերջնականապես ամբողջությամբ վերացվել մինչեւ ԼՂՀ խնդրի վերջնական կարգավորումը: Կարեւորը բանաձեւի վերջնական վերացումը չէ, այլ այն, որ դրա գործողությունն արդեն 5 տարի անընդմեջ սառեցվում է»,- ասել է Ջիմ Քոլբին: