«Ամրոց» ռեստորանի հարակից տարածքում (Կասկադի եւ «Ամրոցի» մեջտեղում) մի նոր թաղամաս կա, որտեղ մեծ թափով շինարարություն է ընթանում, դղյակներ ու էլիտար շենքեր են կառուցվում: Շքեղ նորակառույցների տերերը, բնականաբար, պետական պաշտոնյաներ ու գործարար մարդիկ են: Դղյակների շինարարները մեկ առ մեկ գիտեն, թե որն ում տունն է: Այստեղ մի հսկայական դղյակ է կառուցում ԱԺ նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նկարում պատկերված դղյակը հենց Արթուր Բաղդասարյանինն է: Դղյակի դրսի շինարարական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, մնացել է ներսի վերանորոգումը, որ մինչեւ Նոր տարի պատրաստ կլինի: Ընդ որում, նկարն արված է հետեւի կողմից, եւ բոլոր հարկերը չեն երեւում, մի այդքան էլ ներքեւում է: Հետաքրքիր է, ի՞նչ միջոցներով է Ա. Բաղդասարյանը ձեռք գցել այս տարածքը եւ կառուցել այս դղյակը: