Մինչեւ ընթացիկ տարեվերջ Ախալքալաքի ռուսաստանյան ռազմակայանից դուրս կբերվի ողջ ծանր սպառազինությունը: Այդ մասին «ITAR-TASS»-ի վկայությամբ՝ հայտնել է Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Կուպարաձեն: «Անձնակազմը, թեթեւ հրազենը եւ Ռուսաստանին պատկանող ողջ շարժական գույքն Ախալքալաքից դուրս կբերվեն մինչեւ 2007 թվականի վերջը, ինչից հետո ռազմակայանը վերջնականապես կփակվի»,- ասել է Կուպարաձեն: Նրա վկայությամբ՝ սպառազինության որոշ մասը տեղափոխվելու է Գյումրիի ռազմակայան: Մինչեւ այժմ Ախալքալաքից դուրս է բերվել 40 միավոր ծանր տեխնիկա, այդ թվում՝ 20 տանկ: