Միակ թեկնածուն Սերժ Սարգսյա՞նն է

19/04/2006

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի խոսքերով, այսօր Հայաստանի քաղաքական կուսակցությունների մեծ մասն արեւմտամետ տրամադրվածություն ունի, սակայն Արեւմուտքն իր թեկնածուն չունի երկրում կայանալիք նախագահական ընտրություններում: «Արեւմուտքի աջակցությունն էր վայելում Արթուր Բաղդասարյանը, բայց, տեսեք, թե նրա հետ ինչ եղավ»,- ընդգծել է Ա.Կարապետյանը: ԱԺ-ում մասնավորեցման ծրագրի շուրջ քվեարկությունն, ըստ ՆԺ առաջնորդի, հաստատում է նման կանխատեսումների կայացածությունը: Նա գտնում է, որ ՀՀ կառավարող շրջանակներում նախագահի պաշտոնի միակ թեկնածուն այսօրվա դրությամբ Սերժ Սարգսյանն է: