Ընդդիմությունը բանակցում է իշխանությունների հետ

22/04/2006

«Թե ընդդիմության, թե իշխանության մեջ այսօր մի հատված կա, որն ուզում է ոչ թե երկրում վիճակը փոխվի, այլ որ իր վիճակը փոխվի, եւ ինքն այդ իշխանական համակարգում տեղ գրավի»,- համոզված է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա` այսօր որոշ ընդդիմադիր կուսակցություններ 2007թ. խորհրդարանում տեղ ունենալու համար զբաղված են իշխանությունների հետ բանակցություններ վարելով: «Այդ ընդդիմությունը չի ուզում ոչինչ փոխի, նա ուզում է տեղ ունենալ»,- ասաց Արամ Կարապետյանը: Սակայն «ՆԺ» առաջնորդն առայժմ չի ցանկանում կոնկրետ անուններ հրապարակել: