Ռուսաստանն ապրիլի 18-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ կրկին բանակցություններ կանցկացնի ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Եվրամիության հետ: Մոսկվան նոր բանակցություններ է նախաձեռնել այն բանից հետո, երբ Իրանը մերժել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մոհամեդ էլ-Բարադեյի հորդորը՝ հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից: Միաժամանակ վերջին հարցումները վկայում են, որ ամերիկացիների 48%-ը կողմ է, որ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, եթե Թեհրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից, որի իրականացման արդյունքում կարող է ատոմային ռումբ ստեղծել: