Տեր-Պետրոսյանը դատի է տալիս

04/05/2006

Օրերս «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն է եղել արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, ով իշխանություններին հաճոյանալու համար ընդդիմության մասին խոսելիս ասել է, թե Հայաստանում ալան-թալանը սկսվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության օրոք: Եվ ավելացրել է, թե Լ. Տեր-Պետրոսյանի եղբայրն այդ տարիներին Հայաստանի կեսը թալանել է: Մեր տեղեկություններով` Լ. Տեր-Պետրոսյանը պատրաստվում է դատի տալ Հենրիկ Իգիթյանին: Վերջինս նույն հաղորդման ժամանակ նաեւ անդրադարձել է Արտաշես Գեղամյանին: «Ուրվագծի» հաջորդ հաղորդման հյուրն է եղել ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության պատգամավոր Աղասի Արշակյանը, որն էլ Գեղամյանի թասիբին կանգնելով՝ Հենրիկ Իգիթյանին հիշեցրել է Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Ժամանակակից արվեստի թանգարանի շենքի մի մասը եւ այլ շենքեր վաճառելու մասին՝ նրան անվանելով «շտատնի մտավորական»: Պարզվում է, որ Հ. Իգիթյանն էլ մտադիր է դատի տալ Աղասի Արշակյանին: