Երեկ տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի չորրորդ նիստը` ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Միջգերատեսչական հանձնաժողովում ստացված շուրջ 250 առաջարկություններից քննարկվել են Ժամանակացույցով չորրորդ նիստի օրակարգում ընդգրկված «Հայաստանի արտաքին անվտանգության ռազմավարությունը: Համահայկական ինտեգրման ռազմավարությունը» բաժիններին վերաբերող առաջարկությունները: Մտքերի փոխանակման արդյունքում կատարված լրամշակումներին, ընդհանուր առմամբ, հավանություն է տրվել: