քաղաքականություն

Մեխակներս ո՞ւմ նվիրեմ

18.05.2006

Երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունն ու ԱԺ ՕԵԿ խմբակցությունը լքել է եւս մեկ պատգամավոր` Մեխակ Մխիթարյանը: Վերջինս պատգամավոր էր ընտրվել մեծամասնական կարգով` Արմավիրի մարզի 29 ընտրատարածքից: ՕԵԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս ՕԵԿ-ից իր դուրս գալը պատճառաբանել է, որ իր պատկերացումներն ու ՕԵԿ-ի վերջին շրջանում վարած քաղաքական կուրսն իրար չեն համընկնում, ուստի ինքը հեռանում է այդ կուսակցությունից: …

կարդալ ավելին

Կոալիցիայի միջեւ հակասություններ միշտ կային

18.05.2006

«Օրինաց երկիր» կուսակցության հետ վերջին օրերին տեղի ունեցած գործընթացները նաեւ ապացուցեցին, որ այսօր ՀՀ քաղաքական համակարգը որպես այդպիսին գոյություն չունի, եւ հատկապես իշխանամետ կուսակցությունները զրկված են առանց նախագահական նստավայրի հետ համաձայնեցնելու ինքնուրույն որեւէ տեսակետ արտահայտելու իրավունքից: Գործող իշխանություններին «Օրինաց երկրից» բավական խիստ քննադատության է ենթարկել նաեւ ՀՅԴ-ն` ակնարկելով, որ եթե իշխանական բուրգում իրենք լինեին մեծամասնություն, …

կարդալ ավելին

Հանուն մաքրության

18.05.2006

Փաստորեն Արամ Կարապետյանը պետք է իր կուսակցության առջեւ գոռար «Արսեն, հեռացի՛ր», ոչ թե ԱԱԾ-ի մոտ հասներ ու սուլեր: Երեկ «Նոր Ժամանակներ» կուսակցությունը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելու կուսակցության դեմ ուղղված «հերթական սադրանքի» մասին։ Հրավիրված լրագրողները հույս ունեին լսել այն գործակալների անունները, որոնք, ըստ Արամ Կարապետյանի, իշխանությունների կողմից ներդրվել են իրենց շարքերում։ Սակայն ասուլիսն իրականում նվիրված …

կարդալ ավելին

Տարվա եվրոպացի՞

18.05.2006

«Եվրոպական շարժում» միջազգային հասարակական կազմակերպությունը երեկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին շնորհել է Հայաստանում «Տարվա Եվրոպացի» տիտղոսը: Հետաքրքիր է, որ Արթուր Բաղդասարյանին վերջում մոտենում ու շնորհավորում էին միայն նրա կուսակիցները եւ մի քանի արտասահմանցի: Թեեւ դահլիճում էին նաեւ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, Սամվել Նիկոյանը, Արմեն Աշոտյանը, «Արդարություն» դաշինքից Ստեփան Զաքարյանն ու Արշակ Սադոյանը, սակայն Բաղդասարյանին մրցանակ շնորհելու …

կարդալ ավելին

Ռազմատեխնիկան հանում են

18.05.2006

Վրաստանի Ախալքալաքի ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայով բեռնված գնացքը երեկ Ծալկայից շարժվել է դեպի Ադրբեջան, որի տարածքով կհասցվի Ռուսաստան: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Կուպարաձեին, տեղեկացնում է, որ գնացքը Ռուսաստան կտեղափոխի 20 տանկ եւ այլ տեխնիկա: Նա նաեւ հայտնել է, որ առաջին գնացքով սպառազինություն չի տեղափոխվի Հայաստան: «Տեխնիկայի եւ սպառազինության որոշ մասը մենք Գյումրի …

կարդալ ավելին

Չե՞ք տեսնում, զբաղված եմ

18.05.2006

Երեկ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ «Հայաստանի նախագահը չի կարող մասնակցել Փարիզում մայիսի 26-30-ը կայանալիք ՆԱՏՕ ԽՎ հերթական նստաշրջանին»: Իսկ պատճառաբանությունը մեկն է. «Նախագահը չի կարող մասնակցել նստաշրջանին խիտ ժամանակացույցի պատճառով: Այդ օրերին տարածաշրջան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բացի այդ, տվյալ ժամանակահատվածը համընկնում է Հայաստանի համար տոնական օրերին»: Նշենք, …

կարդալ ավելին

Ներիր ինձ, ասպե՛տ

18.05.2006

2000թ. մարտի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձից հետո բոլորիս քաջ ծանոթ Համլետ Ղուշչյանը նկարահանեց «Դժոխքի եւ դրախտի տիրակալը» ֆիլմը, որն առնչվում էր այդ մահափորձին, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձություններին։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե մարզական մեկնաբան Համլետ Ղուշչյանն ի՞նչ գործ ուներ այդ ամենի հետ։ Կարծում եմ, կարիք չկա ասել, որ ֆիլմը …

կարդալ ավելին

«Չեմ կարող դուրս մնալ ընտրություններից»

18.05.2006

«Այն, որ ես շատ ակտիվորեն մասնակցելու եմ ընտրություններին, թող ոչ ոք չկասկածի, ուժեր եմ հավաքում,- դեռեւս 2005թ. մարտին ասել էր Ա. Աբրահամյանը: -Բոլորի հետ ես հանդիպում եմ, տեսնեմ՝ ով ինչ կառաջարկի»: Իր մտադրությունը նա մեկ անգամ եւս հաստատեց երեկ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Բայց մինչեւ հիմա պարոն Աբրահամյանը դեռ չի կողմնորոշվել, թե …

կարդալ ավելին

Նորից փողոցային առեւտրի մասին

18.05.2006

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքն այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել, եւ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված են Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության, թաղային համայնքների նույն վարչության աշխատակիցները, Երեւանի քաղաքային վարչության, ինչպես նաեւ` համայնքային Ոստիկանության բաժինների աշխատակիցները: Երեկ քաղաքապետարանում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարեց փոխքաղաքապետ Արման Սահակյանը: Նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ կենտրոնական …

կարդալ ավելին

«Որոշել են դուրս գալ, դուրս են եկել»

18.05.2006

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, արձագանքելով կոալիցիայից դուրս գալու մասին ՕԵԿ-ի որոշմանը, երեկ հայտարարել է. «Որեւէ արտառոց բան չկա, նորմալ պրոցես է: Աշխատել են միասին, հիմա որոշել են այլեւս չաշխատել»: Նախարարը ոչ մի արտառոց բան չի տեսնում նաեւ նրանում, որ գործարարներն են լքել ՕԵԿ խմբակցությունը: «Որոշել են դուրս գալ, դուրս են եկել: Դա իրենց ընտրությունն …

կարդալ ավելին

«ՕԵԿ-ը վաղուց այդ թիմում չէր»

18.05.2006

«Եթե, այնուամենայնիվ, Արթուր Բաղդասարյանն ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում չներկայացներ, ի՞նչ քայլեր կհետեւեին դրան: Ինչո՞ւ մինչեւ ընդդիմություն անցնելը նա չօգտվեց իշխանություններին ԱԺ ամբիոնից վարկաբեկելու հնարավորությունից»: Մեր հարցին ի պատասխան, Արա Սահակյանն ասաց. «Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց պարզ է, որ պաշտոնանկ կանեին: Նա արդեն այդ թիմում տեղ չունի: Նա դուրս է մղվել այնտեղից»: Նաեւ հետաքրքրվեցինք, …

կարդալ ավելին

Սերգո Ջանն ուզում է լավ ապրել

18.05.2006

Կրթության նախարար Սերգո Երիցյանն առավոտյան մեր թղթակցին վստահեցնում էր, թե իր թիմի հետ դուրս է գալու կոալիցիայից. «Թիմով ենք եկել, իսկ թիմը՝ թիմ է»: Սակայն երեկոյան նրա թիմն արդեն ուրիշ էր: Բանն այն է, որ Ս. Երիցյանը երեկոյան կողմ մտափոխվել է, եւ նախընտրել է ոչ թե Արթուր Բաղդասարյանին, այլ նախարարական իր պորտֆելը: Արդյունքում նա դուրս …

կարդալ ավելին

Ղարաբաղը ղարաբաղցիներինն է

18.05.2006

Ըստ Առկա-ի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոն մայիսի 12-ին Երեւանում հայտարարել է, որ ԼՂՀ-ն պատկանում է Ղարաբաղի ժողովրդին: «Ես հուսով եմ, որ ԼՂ ժողովուրդն արդեն մոտակա ժամանակահատվածում կստանա հանրաքվեի միջոցով իր կամքն արտահայտելու հնարավորություն»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

կարդալ ավելին

Հաշվեհարդարից վախենում են

18.05.2006

Ադլերի օդանավակայանի դիսպետչերները, որոնց աչքի առաջ տեղի էր ունեցել հայկական A-320 ինքնաթիռի վթարը, դիմել են Անվտանգության դաշնային ծառայությանն` իրենց ընտանիքների անվտանգությունն ապահովելու պահանջով: Ինչպես հաղորդում է «Ժիզն» թերթը, նրանք իրենց անմեղ են համարում, սակայն վախենում են, որ իրենց հետ կարող են հաշվեհարդար տեսնել օդանավի վթարի հետեւանքով զոհվածների հարազատները: Իրավասու մարմինների աշխատակիցները վթարի հետաքննման հանձնաժողովի ներկայացուցիչների …

կարդալ ավելին

Ընդունելի լինի

18.05.2006

Ռոբերտ Քոչարյանը հանգիստ է վերաբերվում կոալիցիայի կազմից ՕԵԿ դուրս գալուն եւ Արթուր Բաղդասարյանի հրաժարականին: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Նրա փոխանցմամբ` իշխող կոալիցիայի կազմի փոփոխությունը սովորական երեւույթ է, եւ խիստ արտառոց բան տեղի չի ունեցել: «Առավել եւս՝ եթե հաշվի առնենք, որ կոալիցիայի ներսում գոյություն ունեին որոշ տարաձայնություններ, եւ դրանք հասկանալիորեն պետք …

կարդալ ավելին

Խաղեր կտա՞ք

18.05.2006

«Երբ ՀՀԿ անդամներին մեղադրում ենք Հովիկ Աբրահամյանի որեւէ կոնկրետ գործողության համար, նրանք միշտ հրաժարվում են: Ասում են` Հ. Աբրահամյանն ի՞նչ ՀՀԿ-ական, նա վաղուց արդեն մերը չէ»,- ասում է ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: Նրա կարծիքով, շատ հնարավոր է, որ ՕԵԿ հետ տեղի ունեցածը կրկնվի նաեւ ՀՅԴ եւ ՀՀԿ հետ, եթե նրանք էլ փորձեն ինքնուրույն խաղեր տալ: …

կարդալ ավելին

Ձենը տաք տեղից է գալիս

18.05.2006

Մեր տեղեկություններով, օրերս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչների հետ: «Սորոսի հիմնադրամի հետ չէ, բայց հանդիպել եմ Ֆրիդոմ Հաուսի հետ, NDI-ի հետ, Հանրապետականի հետ: Ունենք լավ կապեր եւ աշխատանքային գործընթաց է դա»,- մեր հարցին ի պատասխան` երեկ ասաց նա:

կարդալ ավելին

Հարբածներ եւ նարկոմաններ չի տեսել

18.05.2006

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԼՂՀ-ում էին գտնվում ռուսական «Ռազմավարական մշակույթ» հիմնադրամի փորձագետները կառույցի ղեկավար Վլադիմիր Մաքսիմենկոյի ղեկավարությամբ: Նրանք եղել են զորամասերում, դիրքերում, հանդիպել ղեկավարության, քաղաքացիների հետ: Հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը նշել է, որ շատ հետխորհրդային երկրներում է եղել, եւ կարող է ասել, որ ԼՂՀ-ում կյանքը շատ ավելի լավ է: «Մենք մայիսի 9-ին …

կարդալ ավելին

Անցեք լսարան

18.05.2006

«ԵրՊԻ – ՀՊՃՀ Շրջանավարտների միության նախագահի պաշտոնում ես առաջադրում եմ Պոլիտեխնիկի Կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ Անդրանիկ Մարգարյանի թեկնածությունը»,- մայիսի 12-ին տեղի ունեցած ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Յուրի Սարգսյանը: Բնականաբար, այլ թեկնածուներ չկային, ու ՀՀ վարչապետը միաձայն ձեռք բերեց եւս մեկ պաշտոն: «Թեեւ դուք Պոլիտեխնիկի աշխատակից չեք, բայց հուսով ենք, այսուհետ ժամեր կվերցնեք»,- կատակեց …

կարդալ ավելին

ՕԵԿ-ից ելքը՝ միայն զույգերով

18.05.2006

Այսպիսով, ՕԵԿ-ի եւ նրա ղեկավար Բաղդասարյանի շուրջ սկիզբ առած ներքաղաքական սկանդալի առաջին փուլը երեկ հասավ իր տրամաբանական ավարտին: Շատերի գնահատմամբ, նախագահական նստավայրից սանձազերծված այս սկանդալի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը փորձում է 1 գնդակով 2 նապաստակ խփել: Նախ` Քոչարյանն իր կողմից հաստատված եւ կոալիցիայի կողմից դեռ 3 տարի առաջ վավերացված խաղի կանոնները խախտելու համար այսօր պատժում է …

կարդալ ավելին