ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, արձագանքելով կոալիցիայից դուրս գալու մասին ՕԵԿ-ի որոշմանը, երեկ հայտարարել է. «Որեւէ արտառոց բան չկա, նորմալ պրոցես է: Աշխատել են միասին, հիմա որոշել են այլեւս չաշխատել»: Նախարարը ոչ մի արտառոց բան չի տեսնում նաեւ նրանում, որ գործարարներն են լքել ՕԵԿ խմբակցությունը: «Որոշել են դուրս գալ, դուրս են եկել: Դա իրենց ընտրությունն է: Դուք լսել ե՞ք, որ որեւէ մեկն ասի, թե իրեն ճնշել կամ պարտադրել են խմբակցությունից դուրս գալ»,- ասել է նա` ավելացնելով, որ մի բան է նույն այդ գործարարների համար լինել իշխանություն, մեկ այլ բան` ընդդիմություն: «Ամեն մարդ չի, որ ցանկանում է ընդդիմություն դառնալ»,- ասել է Ս. Սարգսյանը: Նա մեկ անգամ եւս հերքել է, որ կապ չունի ՕԵԿ ստեղծման հետ: