«Եթե, այնուամենայնիվ, Արթուր Բաղդասարյանն ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում չներկայացներ, ի՞նչ քայլեր կհետեւեին դրան: Ինչո՞ւ մինչեւ ընդդիմություն անցնելը նա չօգտվեց իշխանություններին ԱԺ ամբիոնից վարկաբեկելու հնարավորությունից»: Մեր հարցին ի պատասխան, Արա Սահակյանն ասաց. «Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց պարզ է, որ պաշտոնանկ կանեին: Նա արդեն այդ թիմում տեղ չունի: Նա դուրս է մղվել այնտեղից»: Նաեւ հետաքրքրվեցինք, թե արդյոք գլխիկոր դիմում ներկայացնելը չի՞ նշանակում, որ նրա գործողությունները համաձայնեցված են իշխանությունների հետ: «Այդպես կարծելու հիմքեր չեմ տեսնում: Տեսնում եմ բնական պրոցես: Այս ամենը դեռ վաղուց նկատելի էր: Նկատելի էր, որ այդ եռանդամ կոալիցիայում ՕԵԿ-ը փորձում էր մեթոդաբար խոսակցությունները կրիմինալ պայմանավորվածությունների ոլորտից դեպի քաղաքական արժեքների ոլորտ տեղափոխել: Այ դա նրան թույլ չտրվեց»: