«Երբ ՀՀԿ անդամներին մեղադրում ենք Հովիկ Աբրահամյանի որեւէ կոնկրետ գործողության համար, նրանք միշտ հրաժարվում են: Ասում են` Հ. Աբրահամյանն ի՞նչ ՀՀԿ-ական, նա վաղուց արդեն մերը չէ»,- ասում է ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: Նրա կարծիքով, շատ հնարավոր է, որ ՕԵԿ հետ տեղի ունեցածը կրկնվի նաեւ ՀՅԴ եւ ՀՀԿ հետ, եթե նրանք էլ փորձեն ինքնուրույն խաղեր տալ: «ՀՅԴ եւ ՀՀԿ առանձին անդամներից եւ ազդեցիկ անդամներից, արդեն մոտավորապես 2 տարի, այդպիսի մտահոգություն ինքս լսել եմ, որ իշխանական կուսակցությունների նկատմամբ կլանային պայմանները խստանում են»,- ասում է Հ. Խաչատրյանը: Ըստ նրա, այժմ նկատվում է գործընթաց, երբ կուսակցությունների խոշոր գործարարները նայում են դեպի դուռը: