Ընդունելի լինի

18/05/2006

Ռոբերտ Քոչարյանը հանգիստ է վերաբերվում կոալիցիայի կազմից ՕԵԿ դուրս գալուն եւ Արթուր Բաղդասարյանի հրաժարականին: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Նրա փոխանցմամբ` իշխող կոալիցիայի կազմի փոփոխությունը սովորական երեւույթ է, եւ խիստ արտառոց բան տեղի չի ունեցել: «Առավել եւս՝ եթե հաշվի առնենք, որ կոալիցիայի ներսում գոյություն ունեին որոշ տարաձայնություններ, եւ դրանք հասկանալիորեն պետք է որ ավելի սրվեին նախընտրական շրջանում, ինչի ականատեսն էին անցած մեկ ամսվա ընթացքում: Միեւնույն ժամանակ, վստահ ենք, որ տեղի ունեցածը չի հանգեցնի ներքաղաքական ճգնաժամի: «Ապահարզանը» տեղի ունեցավ բաց եւ քաղաքակիրթ մթնոլորտում»,- հայտարարեց նա: